Ավանդական արժեքներից խոսում են մարդիկ, որոնք ավանդական արժեքների հերը անիծեցին․ Ռուբեն Մելիքյան
«Լսում ենք կարծիքներ, թե նման երևույթների լեգալացումը կարող է իշխանությունների համար քարտ-բլանշի տպավորություն ստեղծել։ Կամ՝ չէ որ ձայնագրություններ անելու մեծ հնարավորություն ունի ինքը՝ պետությունը, իսկ ով է ասում, որ նա այդ հնարավորությունից չի օգտվելու։ Երկրորդը՝ հացի սեղան, սրբություն և այլն»,- «Դիմադրություն» շարժման քննարկման ընթացքում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ սկանդալային ձայնագրությանը։
Նրա խոսքով՝ իշխանություններն արդեն բազմաթիվ գործերով ՝ տեսագրությունների ու ձայնագրությունների հիման վրա ինչ ասես չեն արել։
«Նույն Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ, առնվազն այն գործը, որին ես տեղյակ եմ, հենց ձայնագրության հիման վրա է հարուցված։ Այսինքն՝ այդ մարդը դրա զոհն է։
Ձայնագրությունների հիման վրա են հարուցված բազմաթիվ գործեր։ Օրինակ՝ պատմության ուսուցչի գործի մասով այդպես էլ չհասկացանք այդ ձայնագրությունը որտեղի՞ց, ո՞վ է կատարել ձայնագրությունն ու համացանցում տեղադրել, հետաբար իրավունք ունենք մտածելու, որ կատարել է իրավապահ համակարգը։
Ձայնագրության հիման վրա նույն Չալաբյանի գործն է և այլ բազմաթիվ գործեր։ Ասել, որ սա կարող է նոր հնարավորություններ տալ պետությանը, ոչ, արդեն չարաշահվում է և դեռ ավելին»,- իր խոսքում նշեց․ Մելիքյանը։
Իրավապաշտպանի համոզմաբ՝ ձայնագրության բովանդակությունն ասում է, որ այդ համակարգն իրավական արժեքներով չի առաջնորդվում։
Անդրադառնալով «ավանդական արժեքների» մասին խոսակցություններին, իրավապաշտպանն ասաց․
«Ավանդական արժեքներից խոսում են մարդիկ, որոնք ավանդական արժեքների հերը անիծեցին։ Ինչ իրավունք ունեն այդ մարդիկ առհասարակ խոսելու սրբությունների, ավանդական արժեքների մասին»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին