Հայաստանում հարաբերությունների խնդիր է առաջացել․ Ստեփան Դանիելյան
Ինչո՞ւ Հայաստանի հասարակությունը չի վստահում կուսակցություններին: Այս հարցը քննարկել են վելուծաբաններն ու քաղաքագետները։
«Մարդիկ ասում են՝ «չենք ուզում նախկիններին, չենք ուզում ներկաներին»։ Հայտնվում են մարդիկ, որ ասում են՝ մենք ոչ ներկա ենք, ոչ՝ նախկին, նոր ենք՝ երրորդ ուժ, բայց նրանց ևս չեն ընդունում։ Այսինքն՝ խնդիրն այստեղ խորքային է և լուրջ պրոբլեմներ կան հասարակության ներսում»,- քննարկման ընթացքում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Բերելով համաշխարհային պատմությունից օրինակներ,թե ինչպես են տարբեր ազգեր, երկրներ փոփոխությունների ենթարկվել, քաղաքագետը նկատեց, որ հիմնավոր խնդիրներ են դրվել, որոնց էությունը հարաբերությունների փոփոխությունն է եղել։
«Ժամանակին եղել են կրոնական ռեֆորմներ և փոխվել են մարդկանց հարաբերությունները։ Հետո տեսնում ենք նոր մտածողությոններ։ Եթե այս մտածողությունը բերենք Հայաստան, ապա տեսնում ենք, որ մեզ մոտ հարաբերությունների խնդիր է առաջացել։ Մարդիկ միմյանց չեն լսում, մարդիկ կուսակցություններին ու պետական կառույցներին չեն վստահում»,- ասաց Դանիելյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի