«Խնկո-Ապոր» գրադարանի դիմացի լատունե գրքի և Տիկնիկային թատրոնի մոտի զանգի գողության դեպքերով նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանությունն ահազանգեր է ստացել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակի լատունե գրքի և Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի մուտքի մոտ տեղադրված զանգի գողությունների մասին։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Panorama.am-ը տեղեկացավ, որ երկու դեպքով էլ ոստիկանությունը հաղորդում է ստացել, նյութեր են նախապատաստվում։
Նկատենք, որ ոստիկանությունը հաղորդում է ստացել, ոչ թե՝ տեսել է, թեպետ՝ փողոցներում ոստիկանների քանակը գերակշռում է սովորական երևակայությունը։
Ի դեպ, նշենք, որ մինչև լրատվամիջոցների գրելը գրադարանի դիմաց տեղադրված լատունե գրքի գողության մասին, քաղաքացի Վարդան Մանասյանն է դրա մասին գրառում արել ու նկարները հրապարակել։
Հարակից հրապարակումներ`
- Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասած տղամարդը ձերբակալվել է
- Երևանում պղծել են Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան