Քննարկում՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից այգում
Այսօր՝ հունիսի 22-ին՝ ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակի հարակից այգում Դիմադրության շարժումը կազմակերպում է քննարկում «վերջին սկանդալային ձայնագրության և ապարանյան արյունահեղության վերաբերյալ»: «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ քննարկման բանախոսներն են՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, փաստաբան Բենիկ Գալստյանը։
Քննարկումից հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները կզրուցեն քաղաքացիների հետ, կպատասխանեն նրանց հուզող հարցերին:
Հիշեցնենք՝ հունիսի 20-ի ասուլիսում ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն հրապարակել էր անցած տարվա փետրվարին արված գաղտնի ձայնագրություն, որտեղ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հայտարարում է, թե ինքը չի թողել, որ Վարդազարյանի դեմ քրեական գործեր հարուցվեն, փոխարենը Վարդազարյանը պետք է թողնի ԲԴԽ նախագահի պաշտոնը։
Հարակից հրապարակումներ`
- Ով է դրդել Գագիկ Ջհանգիրյանին ստիպել Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ․ Ավետիք Իշխանյան
- Քրեական հետապնդում պետք է հարուցվի Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ․ Արամ Վարդևանյան
- Ապարանի դեպքը հնարավոր էր կանխել, եթե․․․ Գեղամ Մանուկյան
- Ջհանգիրյանը եղել է դատական համակարգը քանդելու, ավերելու հեղինակը․ Աղվան Վարդանյան
- Պաշտոնից անհապաղ հեռացման ենթակա սուբյեկտ է․ Վարդևանյանը՝ Ջհանգիրյանի մասին
- Նման վարքագիծ ու արարքներ թույլ տված բարձրաստիճան պաշտոնյա Ջհանգիրյանն այլևս չի կարող պաշտոնավարել. «Հայաստան»
- ԲԴԽ. Ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության
- Ապարան քաղաքում երկու անձի սպանության կասկածանքով ձերբակալվել է 32-ամյա տղամարդ . ՔԿ
- Ապարանում սպանվածներից մեկը քաղաքապետի քրոջ որդին է
- Ապարանից «Արմենիա» ԲԿ տեղափոխված վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ կայուն ծանր
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան