«Իսլամական պետություն» կոչեցյալ չարիքը կարող է սպառնալիքի տակ դնել նաև մեր երկրի շահերը. Գորիկ Հակոբյան
2015 թվականի ընթացքում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հետախուզության աշխատանքի կարևոր ուղղություններից է եղել մերձավորարևելյան տարածաշրջանում, հատկապես Սիրիայում ստեղծված պատերազմական իրավիճակի պայմաններում հայ համայնքի անվտանգության ապահովմանը հնարավորինս օժանդակելը: Այդ մասին դեկտեմբերի 18-ին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում հայտարարել է ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը։
Նրա խոսքով, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող արյունալի զարգացումներն այսօր անհնար է շրջանցել:
«Չնայած նրան, որ այն, ինչ այս պահին տեղի է ունենում, անմիջական, ուղիղ կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ, բայց սիրիահայության արտագաղթը, ինչպես նաև փախստականների չդադարող հոսքերը, մասնավորապես դեպի Հայաստան, մեզ խորհելու հիմք են տալիս: Պետք է հասկանալ, որ եթե Սիրիայի և Իրաքի համար պատուհաս դարձած, աշխարհի բազմաթիվ երկրներում ահաբեկչություններ իրականացրած «Իսլամական պետություն» կոչեցյալ չարիքը շարունակի գլուխ բարձրացնել ու ծավալվել, ապա կհասնի նաև Հյուսիսային Կովկաս, ինչն անմիջականորեն սպառանալիքի տակ կդնի նաև մեր երկրի շահերը: Եվ մենք պետք է պատրաստ լինենք, գործընկեր-պետությունների անվտանգության մարմինների հետ համագործակցությունը զարգացնելով, համատեղ ջանքերով չեզոքացնել բոլոր հնարավոր սպառնալիքները», -հայտարարել է Գորիկ Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան