Հասարակություն 16:38 22/06/2022 Հայաստան

Ես գնում եմ վա-բանկ. Գարիկ Գալեյան

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները հավաքվել են ՀՀ քննչական կոմիտեի մոտ՝ ի աջակցություն Գալեյանների։

Նշենք, որ պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբայրը՝ Արթուր Գալեյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե՝ քննչական գործողությունների։

Նրա եղբայրը՝ Գարիկ Գալեյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչի համար են Արթուր Գալեյանին հրավիրել Քննչական կոմիտե։ «Միգուցե կանչել են ասեն, որ գործը կարճում են, գուցե բարոյական ինչ-որ բան շարժվել է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին ռազմական ոստիկանությունը ձերբակալել էր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նրանք մեղադրվում են զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ ծանր վիրավորանք հասցնելու մեջ: Ավելի ուշ Գալեյանները ազատ էին արձակել։

Գարիկ Գալեյանը հայտնեց, որ իրեն դեռ չեն հարցաքննել, սակայն հունիսի 24-ին հրավիրել են ՔԿ։

Անդրադառնալով Արգիշտի Քյարամյանի ու զոհված զինծառայողների ծնողների հանդիպման վերաբերյալ ՔԿ-ի տարածած պարզաբանմանը, թե հանդիպման ընթացքում չեն եղել քաշքշուկներ ծնողների և Քյարամյանի միջև, Գարիկ Գալեյանը նշեց, թե ինչպես կարող է ՔԿ-ն հերքի ծնողների ասածը։

«Եթե կարող է Արգիշտի Քյարամյանն առանց իրեն վատ զգալու հերքել 30 ծնողի, այն էլ՝ այն ծնողների, որոնց հաշվին դեռ ինքը և իր ընտանիքը գոյություն ունեն ու հայ են կոչվում։ Ինչպես կարող է 30 ծնող սուտ ասել, որ ինքն իրեն ոչ ՔԿ նախագահին հարիր է պահել, կարելի է ասել՝  չգիտակցելով ոչ ադեկվատ է պահել ծնողների նկատմամբ, ահաբեկել նրանց»,- նշեց Գալեյանը:

Ծնողներից մեկը հաստատեց Գալեյանի խոսքը՝ ասելով, որ ՔԿ նախագահը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ծնողների նկատմամբ։ «Այդ վիճաբանությունից հետո մենք դուրս եկանք, քանի որ պետք չէր իր հետ խոսել կամ որևէ բան քննարկել, անիմաստ էր ինչ-որ բան ասելը»,- ասաց նա։

Լրագրողների հարցին, թե օրերս Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրություն հրապարակվեց, արդյոք դրանից հետո Հայաստանի արդարադատական համակարգից սպասելիքներ ունեն, Գարիկ Գալեյանը նշեց՝ բնականաբար չունեն։

«Համակարգն ընդհանրապես աշխատո՞ւմ է, կամ որևէ համակարգ աշխատո՞ւմ է։ Քննչական կոմիտեն ասսում է, որ անաչառ քննություն են վարելու մեր տղաների գործով, բայց մեկ տարի յոթ ամսվա ընթացքում ոչ մի գործողություն չեն իրականացրել, մենք նույնիսկ տուժողի իրավահաջորդ չենք եղել։ Այս երկրի ցանկացած պետական համակարգում քաոս է, շունը տիրոջը չի ճանաչում», - ընդգծեց նա։

Դիտարկմանը, եթե ծնողները վստահություն չունեն ՔԿ ղեկավարի նկատմամբ, ինչպես են պատկերացնում գործի հետագա քննությունը, Գարիկ Գալեյանը խորհուրդ տվեց սպասել՝ ասելով, որ  կանխատեսումներ չի ցանկանում անել և տեղյակ չէ, թե այս պահին էլ ինչ ա կատարվում ՔԿ-ում։

«Եկեք սպասենք, եղբայրս նոր է ներս մտել ու չգիտեմ, թե ինչ է այնտեղ կատարվում։  Ժամանակը կգա և ամեն ինչ ասելու եմ, ոչ մեկ ինձ վրա չի կարող ազդել, որ վախենամ։ Ես գնում եմ Վա բանկ։ Ով հինգ հազար տղաների արյան հարցի հետ կապված կփորձի ծածկադմփոց անել, ուրմեն իրենք բոլորն էլ թուրք են»,- նշեց Գարիկ Գալեյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}