7 տարվա ազատազրկում՝ Կատարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում սեքսով զբաղվելու համար
Ֆուտբոլասերներին, ովքեր պատրաստվում են ներկա գտնվել 2022 թվականին Կատարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, կարգելվի այդ երկրում սեքսով զբաղվել։ Daily Star-ի հաղորդմամբ, հակառակ դեպքում նրանց կարող է սպառնալ մինչև յոթ տարի ազատազրկում։
News.ru-ն գրում է, որ բացառություն է ամուսնացածների համար։ Երկրի օրենքների համաձայն, սեռական հարաբերությունը թույլատրվում է միայն ամուսինների միջև։ Միևնույն ժամանակ, նրանք պետք է լինեն տարբեր սեռի։ Միասեռական հարաբերություններ Կատարում նույնպես պատժվում են ազատազրկմամբ։
«Սեքսն արգելված է, եթե ամուսիններ չեն։ Փաստորեն, այս տարվա Աշխարհի առաջնությունում առաջին անգամ է, երբ գործում է սեքսի արգելքը: Երկրպագուները պետք է պատրաստ լինեն»,- տեղեկությունը հաստատել է ոստիկանությունում աղբյուրը։
Ինչպես հայտարարել է Աշխարհի գավաթի անցկացման Կատարի Գերագույն կոմիտեն, «Կատարը պահպանողական երկիր է, որտեղ սիրո հրապարակային դրսևորումները, անկախ սեռական կողմնորոշումից, ընդունված չէ»։
Բացի այդ, Աշխարհի առաջնությանը չի թույլատրվի խնջույքներ կազմակերպել և ալկոհոլ խմել։
22-րդ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն կանցկացվի Կատարում 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։ Սա կլինի առաջին Աշխարհի գավաթը, որը կանցկացվի Արաբական աշխարհում և առաջին անգամ մահմեդական մեծամասնությամբ երկրում։ Քանի որ Կատարում ամռանը սաստիկ շոգ է, որոշվել է այն անցկացնել նոյեմբերի վերջին և դեկտեմբերի առաջին կեսին, նախապես որոշված մայիս-հունիսի փոխարեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան