Ով է տալու պատասխան այս վիճակի համար՝ Ալավերդի
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը գրում է․
«Ահազանգ կա Ալավերդի քաղաքից, որ այսօր ժամը 15:00-ի սահմաններում Դեբեդ գետը այս գույնի է եղել։
Այստեղ բնականաբար խոսքը գնում է Մադանի լքված հանքախորշերից և լցակույտերից ու թափոնակույտերից Մադան գետակին խառնվող թափոնահոսքերին, որոնք խառնվում են Դեբեդ գետին Մադան գետակի միջոցով։
Այդպիսի իրավիճակ է ցանկացած ուժեղ անձրևներից հետո։
Ու այդպես, ամեն տարի կայուն ձևով աղտոտում ենք մեր շրջակա միջավայրը, վնասում մարդկանց առողջությանը, Ալավերդիից մինչև Բագրատաշեն ձգվող գյուղատնտեսական միջավայրը։
Ով է պատասխանատու այս իրավիճակի համար ու ինչպես ենք լուծելու այս հարցը, դրանով պետք է զբաղվել, ոչ թե անիմաստ ու մարդկանց իրավունքներին ու միջավայրին վնասող օրենքների արագ ընդունմամբ։
SOS Ալավերդի, Լոռի, Դեբեդ և Տավուշ,
Ով է տալու պատասխան այս վիճակի համար, մարդկանց կյանքի տևողությունը նվազեցնելու համար»։