Դժվար է ասել Հայաստանում իսկապես քաղաքական կյանք կա՞, թե՝ ոչ․ Արթուր Խաչիկյան
Դժվար է ասել Հայաստանում իսկապես քաղաքական կյանք կա՞, թե՝ ոչ, քաղաքական միտք կա՞,թե՝ ոչ։ Այս մասին հանրային քննարկման ընթացքում ասաց Սթենֆորդի համալասարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
«Մենք խոսում ենք անընդհատ նույն աբստրակտ բաների մասին։ Բոլորն ասում են՝ ազգայինը, բայց ինչն է ազգայինը՝ չգիտենք։ Հաճախ միասնություն ենք ասում,բայց դրանք դատարկ բառեր են ։ Որևէ քաղաքական իդեալոգիա, ծրագիր մեծամասնության մոտ չեմ տեսնում», - կարծիք հայտնեց Արթուր Խաչիկյանը։
Զուգահեռներ տանելով Արևմուտքի հետ, քաղաքագետը նշեց․
«Հայաստանում կուսակցությունը դա մի անձ է։ Չենք տեսնում գաղափարախոսություն, իդեալոգիա, բացի աբստրատկ բառերից։ Խովում է Արցախի մասին, ինչ արտաքին վեկտոր ունենալ՝ պրոռուսական, թե պրոարևմտյան և դա է գաղափարախոսությունը։ Շատերն էլ խոսում են զգացմունքային, ինչը շատ է խանգարում։ Բացի այդ, չկա մրցակցություն։
Եթե նայենք Բրիտանիայի օրինակը, ինչպես են պահպանողական կուսակցությունը ընտրում իրենց առաջնորդին ։Պառլամետնի անդամների կողմից առաջադրում են թեկնածուներ։ Քվեարկությունների արդյունքում մնում են երկու թեկնածու, այնուհետև վերջնական ընտրությունն արվում է այդ երկու թեկնածուների միջև ։ Այսինքն՝ կա լուրջ մրցակցություն»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։