Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1000-ը
Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1000-ը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Արհավիրքի հետևանքով ավելի քան հազար մարդ զոհվել է, ավելի քան 1500 մարդ վնասվածքներ է ստացել։ Շատ գյուղեր ոչնչացել են»,-ասել է Պակտիկա նահանգի ներկայացուցիչ Ամին Հուզայֆան։
Աֆղանստանում տեղի ունեցած 6.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խոստ քաղաքից 42 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է մինչև 100 հազար մարդ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա