Բրիտանական կառավարությունը մերժել է Ռուսաստանի պատվիրակության մուտքը ԵԱՀԿ ԽՎ նիստին մասնակցելու համար
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է վիզաներ տրամադրել ռուսական պատվիրակությանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) տարեկան նստաշրջանին մասնակցելու համար, որը կանցկացվի հուլիսի 2-ից 6-ը Բիրմինգհեմում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։
«Հաշվի առնելով, որ Ռուսաստանի Դաշնային ժողովի բոլոր անդամները գտնվում են Միացյալ Թագավորության պատժամիջոցների ցուցակում, մենք անհապաղ խնդրեցինք վեհաժողովի ղեկավարությանը, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ-ին մշակել և լուծել բրիտանական կողմից մեր խորհրդարանականների համար Միացյալ Թագավորություն մուտքի վիզաների տրամադրման երաշխիքների հարցը՝ միջխորհրդարանական այս կարևորագույն միջոցառմանը մասնակցելու համար: Ցավոք, մենք ստացել ենք տարակուսանք առաջացնող պատասխան, որ Միացյալ Թագավորության կառավարությունը չի կարող վիզաներ տրամադրել ԵԱՀԿ ԽՎ-ի ՌԴ պատվիրակության անդամներին, ինչ նպատակով էլ լինի այդ այցը»,-ասել է սենատորը։
Ըստ Ջաբարովի՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովից ռուսական պատվիրակության հեռացման հարցը կարող է բարձրացվել վեհաժողովի հաջորդ նստաշրջանում, որը կանցկացվի հուլիսի 2-ից 6-ը Բիրմինգհեմում։
«ԵԱՀԿ ԽՎ-ում առանձին պատվիրակությունների ներկայացուցիչների Ռուսաստանի դեմ ագրեսիվ հռետորաբանության, ինչպես նաև Բիրմինգհեմում կայանալիք 29-րդ նստաշրջանի քննարկմանը ներկայացված բանաձևերի նախագծերից երևում է, որ Ռուսաստանի Դաշնությանը վեհաժողովից հեռացնելու հարցի բարձարցման հավանականությունը մեծ է»,-ասել է սենատորը։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիայում մեկ շաբաթվա ընթացքում կապիկի ծաղիկով վարակվելու դեպքերի թիվն աճել է 27%-ով
- Լոնդոնն արգելել է Ռուսաստանի դեսպանին այցելել բրիտանական խորհրդարան
- ՌԴ-ի դեմ սահմանվել է 10 հազարից ավել պատժամիջոց. Զախարովա
- ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ կանխիկ դոլարին ՀՀ քաղաքացիների հասանելիության սահմանափակման պատճառ
- Times. Բրիտանիան Ուկրաինային խորհուրդ է տալիս համաձայնագիր չկնքել Ռուսաստանի հետ
- Մեծ Բրիտանիան Ուկրաինային 25 մլն ֆունտ ստերլինգ կտրամադրի ռազմական կարիքների համար
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա