Թուրքիայի նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ մեկ ամիս շուտ
Թուրքիայի նախագահական ընտրությունները, որոնք նախատեսված են 2023 թվականի հունիսին, կարող են տեղի ունենալ մեկ ամիս շուտ, չորեքշաբթի հաղորդում է TGRT-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) աղբյուրները։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱԶԿ-ն առաջարկում է ընտրություններն անցկացնել ոչ թե հունիսի 18-ին, ինչպես նախատեսված է գործող օրենսդրությամբ, այլ մայիսի 14-ին՝ դա պատճառաբանելով քվեարկության երկրորդ փուլի հնարավորությամբ, որը, ըստ նախնական ժամկետների, կանցկացվի հուլիսին և կարող է տեղի ունենալ ընտրողների ցածր մասնակցությամբ՝ կապված արձակուրդային սեզոնի մեկնարկի հետ: Մյուս կողմից, ըստ TGRT-ի, ծրագրված ընտրությունների ժամկետը համընկնում է բուհերում քննությունների հետ, ինչը նույնպես կարող է բացասաբար ազդել մասնակցության և քվեարկության արդյունքի վրա։
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Էրդողանի կուսակցությունը դեռ չի մեկնաբանել ընտրությունների հնարավոր հետաձգման մասին տեղեկությունը։ Ավելի վաղ գործող նախագահը և ԱԶԿ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ ընտրությունները տեղի կունենան նախատեսվածի համաձայն՝ 2023 թվականի հունիսի 18-ին։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի պատճառով Ֆինլանդիան դժվար թե կարողանա մինչև սեպտեմբեր դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Ֆինլանդիայի նախագահ
- Էրդողանի թիմակիցներից ովքե՞ր կարող են լինել Թուրքիայի նախագահի թեկնածուներ
- Էրդողանը հիմա էլ սպառնացել է Հունաստանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները