«Հրապարակ». Սամվել Բաբայանի կուսակցությունում կռիվ է ընկել. Ո՞վ է մեղավորը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունում խաղաղ ժամանակներ չեն։ Նախօրեի երեկոյան Արցախի խորհրդարանում ներկայացված խմբակցությունը նիստ է արել, թեժ զրույց ունեցել խմբակցության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Գագիկ Բաղունցի հետ ու վերջինիս գահընկեց արել՝ խմբակցության ղեկավար առաջադրելով պատգամավոր Մարսել Պետրոսյանին, որն ի սկզբանե այդ պաշտոնում էր, սակայն պատերազմից հետո փոխանցեց Բաղունցին, որն առավել իշխանամետ հայացքներ ունի և մոտ է Արայիկ Հարությունյանի շրջապատին։
Բաբայանի կուսակիցները Բաղունցին ասել են, որ ինքը չի արտահայտում կուսակցության դիրքորոշումը և միայնակ խաղ է տանում։ Ի դեպ, Բաբայանի կուսակցության մեջ կռիվ գցողը եղել է Էդմոն Մարուքյանը, որը վերջերս Արցախ էր մեկնել, հանդիպել Բաղունցի հետ։ Հաջորդ օրը Մարսել Պետրոսյանը մեզ տված հարցազրույցում չթաքցրեց, որ իրենց անտեսել են՝ չեն ասել, թե որն է եղել հանդիպման նպատակը։ Նա Բաղունցի հասցեին ակնհայտ քամահրանքով էր խոսել, ասելով՝ «էն մորուքավորը»։
Հարցազրույցից հետո Բաղունցը հաշիվ է պահանջել Պետրոսյանից, ապա փոխադարձ մեղադրանքներ են հնչել, և արդյունքում որոշվել է, որ կուսակցությունում կուրսը պետք է փոխվի, ու խմբակցության ղեկավարի պաշտոնին վերադառնա Բաբայանի խոսափողը։ ԱԺ առաջիկա նիստին կհայտարարվի այդ մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան