Ղարիբաշվիլի. Արախամիան անձամբ է պահանջել Վրաստանին չտալ ԵՄ թեկնածուի կարգավիճակ
Ուկրաինայի իշխող կուսակցության «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան անձամբ է մեկնել ԱՄՆ և Եվրոպա՝ պահանջելով Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ չտրամադրել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին չորեքշաբթի հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով խորհրդարանում կատարված աշխատանքի վերաբերյալ զեկույցով։
«Հիմնական նախաձեռնողներից մեկը, որը հորդորում էր Եվրոպային և ԱՄՆ-ին, որ Վրաստանը չպետք է ստանա թեկնածուի կարգավիճակ (ԵՄ անդամների համար), Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչ պարոն Արախամիան էր: Նա գործնականում Եվրոպային վերջնագիր էր ներկայացրել, որ եթե Վրաստանը ստանա թեկնածուի կարգավիճակ, նրանք շատ կտխրեն դրա համար»,-ասել է Ղարիբաշվիլին։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական հանձնաժողովը դեռևս պատրաստ չէ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհել
- Վրաստանը կհրաժարվի ԵՄ թեկնածուի կարգավիճակից, եթե առաջարկությունն անարդար լինի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան