Մեծ Բրիտանիայում մեկ շաբաթվա ընթացքում կապիկի ծաղիկով վարակվելու դեպքերի թիվն աճել է 27%-ով
Մեծ Բրիտանիայի իշխանություններն այս շաբաթ հայտնաբերել են կապիկի ծաղիկով վարակվելու 219 նոր դեպք։ Նրանց ընդհանուր թիվն աճել է 27%-ով և այժմ կազմում է 793, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության անվտանգության գործակալությունը (UKHSA):
Նշվում է, որ հիվանդների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են։ Մինչ օրս վիրուսը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում բնակվող միայն հինգ կանանց մոտ։ Ըստ գործակալության՝ վարակը երկրի ներսում տարածվում է հիմնականում միասեռականների շրջանում։ Հայտնաբերված 793 դեպքից 498-ը գրանցվել է Լոնդոնում։ Հիվանդների միջին տարիքը 37 տարեկան է։
Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում մարդկանց փոխանցվում է վայրի կենդանիներից (կրծողներ, պրիմատներ): Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Մաշկային ցաները կարող են հայտնվել նաև դեմքի և մարմնի այլ մասերի վրա։
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանում հայտնաբերվել է կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը
- Այս փուլում ԱՀԿ-ն կապիկի ծաղկի դեմ պատվաստումներ իրականացնելու անհրաժեշտություն չի տեսնում. Լուսինե Պարոնյան
- Ուժեղացված հսկողություն Հայաստանի սահմանակետերում` ընդդեմ կապիկի ծաղիկի ներթափանցման
- Վրաստանում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
- ԱՀԿ-ն գիտնականների խնդրանքով կվերանվանի կապիկի ծաղիկի վիրուսը
- Կանադայում կապիկի ծաղիկի դեպքերը հասել են 112-ի
- Նախազգուշացում ճանապարհորդներին՝ կապիկի ծաղիկ հիվանդությունից խուսափելու համար
- Ռուսաստանում փորձարկում են կապիկի ծաղիկի դեմ նոր պատվաստանյութը
- ԱՀԿ-ում գնահատել են կապիկի ծաղիկի գլոբալ համաճարակի հավանականությունը