Պուշիլին. Մահապատժի դատապարտված վարձկանները երկու շաբաթ ունեն դատավճիռը բողոքարկելու համար
Մոտ երկու շաբաթ է մնացել ԴԺՀ-ում մահապատժի դատապարտված օտարերկրյա վարձկանների դատավճիռը բողոքարկելու համար, նրանք պահվում են մեկուսարանում՝ համապատասխան պայմաններում:«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասել է դոնեցկի Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։
«Մոտավորապես երկու շաբաթ՝ սահմանադրական կարգով բողոքարկման համար, այնուհետև՝ արդարադատության նախարարության հայեցողությամբ»,-ասել է Պուշիլինը «Սոլովյով. ուղիղ»-ի եթերում։
ԴԺՀ-ի ղեկավարը նշել է, որ հանրապետությունում մահապատժի դատապարտված օտարերկրյա վարձկանները դեռ չեն դիմել իրեն ներման խնդրանքով։
«Ես նման խնդրանք չեմ ստացել»,-ասել է Պուշիլինը «Սոլովյով. ուղիղ» եթերում ՝ ի պատասխան հաղորդավարի համապատասխան հարցին։
Նրա խոսքով՝ ներման խնդրանքը կարող է լինել մեկ ամիս անց, որը տրվում է պաշտպանական կողմին՝ դատավճիռը բողոքարկելու համար։
Հունիսի 9-ին Դոնեցկում մահապատժի են դատապարտվել Մարիուպոլում գերեվարված երեք օտարերկրացի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ Շոն Փինները և Էյդեն Ասլինը, ինչպես նաև Մարոկկոյի քաղաքացի Սաադուն Բրահիմը։ Երեքն էլ իրենց մեղավոր են ճանաչել:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայում հակամարտությունը միտումնավոր ձգձգելու մեջ
- Ուկրաինայի և Դոնբասի վտանգավոր շրջաններից ևս 21,6 հազար մարդ տարհանվել է
- Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ մի շարք համաձայնագրերից
- Մեդվեդևը կասկած է հայտնել, թե օգոստոսին Ուկրաինայի հետ բանակցությունները կշարունակվեն
- ԴԺՀ-ում բրիտանական վարձկաններին մահապատժի դատապարտելուց հետո ՄԱԿ-ը կոչ է անում
- Արևմուտքի կողմից ուղարկված վարձկանները չեն կարող գերիների կարգավիճակ ստանալ․ Կոնաշենկով