ՌԴ ԶՈւ-ի գերճշգրիտ զինատեսակների խոցման հետևանքով զոհվել է 500 ուկրաինացի զինվորական
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գործողությունների հետևանքով անցած օրվա ընթացքում զոհվել է մոտ 500 ուկրաինացի զինվորական։ «Ռիա Նովոստի»-ի գործակալության փոխանցմամբ, հայտնել են Պաշտպանության նախարարությունում:
«Հակառակորդը զգալի կորուստներ է կրում, հունիսի 21-ին ՌԴ օդատիեզերական ուժերի գերճշգրիտ զինատեսակների խոցման հետևանքով ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ 59-րդ մեխանիզացված բրիգադի մինչև 500 զինծառայող՝ սպառազինությամբ և զինտեխնիկայով, որոնք տեղակայված էին Նիկոլաևյան նավաշինական «Օկեան» գործարանի արտադրամասերում»,- նշել են գերատեսչությունից։
Բացի այդ, ուկրաինական 57-րդ մոտոհրաձգային բրիգադի գումարտակի զինծառայողները, կորցնելով իրենց անձնակազմի ավելի քան 60%-ը, հրաժարվել են կատարել հրամանատարության հրամանը և կամայականորեն լքել են իրենց դիրքերը։
Ռուսաստանը փետրվարի 24-ից Ուկրաինայի ապամիջուկայնացման և ապառազմականացման ռազմական հատուկ գործողություն է իրականացնում։ Ինչպես ընդգծել Է Վլադիմիր Պուտինը, նպատակն է «պաշտպանել այն մարդկանց, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիևի վարչակարգի կողմից»։
Հարակից հրապարակումներ`
- Ավելի քան 1900 ուկրաինացի զինյալներ «Ազովստալ» գործարանից դուրս են եկել և գերի հանձնվել. Շոյգու
- Շոյգու. Ուկրաինայի բանակը էական կորուստներ է կրել, օդուժը և հակաօդային պաշտպանությունը գրեթե ոչնչացվել են