Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ հանցավոր արդարադատության քավորն է․Վահե Եփրիկյան
«Սա հերթական խայտառակությունն է, հերթական տապալումն է՝ «դեմոկրատիայի բաստիոնում» և դրանում հանցավոր համագործակցությունների, պայմանավորված ու կամայական արդարադատության ամենաուղղակի և ցցուն ցուցիչն է»,- Ֆրանսիայի հրապարակի հարակից այգում կայացած «Դիմադրություն» շարժման քննարկման ընթացքում ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը՝ մեկնաբանելով վերջին սկանդալային ձայնագրությունը։
Փաստաբանը, դիտարկելով ձայնագրության իրավաքաղաքական մասը, նախ նշեց, որ կոնկրետ հանցակազմերի խնդիր կա՝ մի քանի դրվագով։
«Այն, որ այս ձայնագրությունն առկա է, արդեն հանցագործություն է։ Շուրջ տասը րոպեանոց ձայնագրությունը, տասը րոպեանոց հանցագործություն է, յուրաքանչյուր երկրորդ բառը հանցագործություն է։
Ջհանգիրյանական արդարադատությունը երբևիցե չի փայլել արդարության կամ արդարադատության ոգով, բայց այստեղ խոսքը գնում է այն մասին, որ Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ հանցավոր արդարադատության քավորն է։
Այն իմաստով, որ մարդն ասում ՝ «իմ համար մեկն էլ է հազար, հազարն էլ է մեկ», ես Ջհանգիրյան Գագոն եմ ինչ ուզել արել եմ։
Մեկ միասնական լույսի մեջ դիտարկելով օբյեկտիվ դիտորդի կամ խամ ականջի համար ձևավորում է այն համոզումը, որ Հայաստանում արդարդատոությունն իրականացվում է ոչ թե քրեական կամ այլ օրենսգրքի իրավունքի ոգով, այլ՝ Ջհանգիրյան Գագիկի և նրա տերերի ոգով, կամքով և ցանկությամբ։
Ասում է՝ «վզիս դրել են»։ Այստեղ խնդիրը հետևյալն է ՝ մարդ կա, որ իր վզին դրել է։ Այսինքն՝ ՀՀ-ում կա մարդ, Ջհանգիրյան Գագիկը ոչ վերջին պաշտոնյան և արդարադատության համար առաջին պատասխանատուներից մեկը ու՝ իր վզին դրել են»,- ասաց փաստաբանն ու շարունակեց․
«Ջհանգիրյան Գագիկի «վզին ոնց դրել են», ինքն էլ դնելու է այլոց վզին։ Ձայնագրության մեջ հստակ երևում է,որ մեղադրականը կարելի է ոտքի վրա , հանպատրաստից գրել։ Ջհանգիրյանն, ունենալով հսկայական հեղինակություն դատական համակարգում , իրականացնում է ռեպրեսիաներ՝ իր համար ցանկալի անձանց պաշտոններում տեսնելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին