Օձի կծելուց հետո առաջին օգնության կանոնները
Ինչպե՞ս առաջին օգնություն ցուցաբերել օձի խայթոցի դեպքում. ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում մանրամասնում է․
«Կարևոր է իմանալ, որ օձերը հիմնականում պատսպարվում են բարձր խոտերի, աղբի կամ այլ նշանակության թափոնների հետևում։ Վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակին իրականացնել տան մերձակա տարածքի հարդարման աշխատանքներ։ Առանձին զգուշավորություններ է պետք ՝ էքսկուրսիաների ժամանակ և բնության գրկում հանգստանալիս»։
Օձի կծելուց հետո անհրաժեշտ է իմանալ առաջին օգնության կանոնները։
«Ոչ թունավոր օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ է լվանալ վերքը և ծածկել վիրակապով։ Թունավոր օձի խայթոցի դեպքում ՝ մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերված առաջին օգնություն։ Օձի կծելուց հետո, առաջին հինգ րոպեի ընթացքում պետք է սեղմել խայթած հատվածի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից։ սեղմելը դադարեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չի գալիս»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան