Վաղը կկայանա Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոփոխելու համար երաշխավորությունների մերժման բողոքի քննությունը
Հունիսի 24-ին, ժամը 12:30 տեղի կունենա 14.05.2022-ին կալանավորված հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոփոխելու համար ՀՀ Աժ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորությունների մերժման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը։ Այս մասին հայտնում է Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը։
Դատական նիստը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Աջափնյակ-1 նստավայրում, հասցեն` Նազարբեկյան 40)՝ դատավոր Ամեն Շիրոյանի նախագահությամբ։
Չալաբյանի պաշտպանական խումբը նաև հիշեցնում է, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:
Հարակից հրապարակումներ`
- Չալաբյանին Փաշինյանը ձերբակալել և կալանավորել է Ալիևի պահանջով կամ ցանկությամբ. Էդգար Ղազարյան
- Հուլիսի 1-ի դրությամբ Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումն արդարացման հիմքով դադարելու է. փաստաբան
- Որևէ ուղղակի ապացույց ձեռք չի բերվել հիմնավորելու՝ Չալաբյանն որևէ մեկին նյութապես շահագրգռել է հավաքին մասնակցելու նպատակով. Փաստաբան
- «Ռազմականացում. Հայաստանի ճակատագրական ընտրությունը». Ավետիք Չալաբյան
- Փաստաբան. Հուսով ենք, որ Չալաբյանն ավելի շուտ կհայտնվի ազատության մեջ
- Ավետիք Չալաբյանի գործն իրականացվում է բազմաթիվ ընթացակարգային և բովանդակային խախտումներով. Պաշտպաններ
- Ավետիք Չալաբյանը կմնա կալանավորված
- «Փաստ». Չալաբյանին մեղսագրվող արարքը չի համարվելու քրեական հանցագործություն
- Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ դատական նիստը հետաձգվել է
- Ավետիք Չալաբյանին կալանքից ազատելու կոչով հանդես են եկել Արցախի նախագահը, ԱԺ նախագահն ու պատգամավորներ, Արցախի թեմի առաջնորդը
- Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի