Նիկոլ Փաշինյանը նման է մի հանցագործի, ով իր կողքի բոլոր մարդկանց դրդում է, տանում է հանցագործության․ Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել «Հրապարակ»-ին։ Եթերում Վանեցյանն անդրադարձել է քաղաքական անցուդարձին։
Հարցազրույցը կլինի «Հրապարակ»-ում այսօր, ժամը 22։30-ին։
Արթուր Վանեցյանի հարցազրույցից առանձնացված կարևոր հատվածները ստորև․
«Սերժ Սարգսյանին տեղեկացրել եմ իմ որոշման մասին։ Մենք զրուցել ենք։ Սերժ Սարգսյանը իր կարծիքն է ունեցել, բայց , ամեն դեպքում, հարգել է իմ որոշումը»։
«Այս իշխանությունների հետ ես որևէ առնչություն ունենալ չեմ ուզում և չեմ կարող։ Մենք տարբեր արժեհամակարգերի կրողներ ենք»։
«Ինչ վերաբերում է պառակտելուն, նորից եմ ասում, նպատակը մեկն է, ճանապարհները ՝ յուրաքանչյուրն ընտրում է ինչպես հասնել այս նպատակի իրականացմանը։ Ուրախ կլինեմ, որ մեր գործընկերների այդ կանխատեսումները կամ այդ ծրագիրն իրականանա»։
«Ես իրատեսական չեմ համարում, որ իմպիչմենթն այն գործիքն է, որ այս փուլում հնարավոր է կիրառել»։
«Նիկոլ Փաշինյանը նման է մի հանցագործի, ով իր կողքի բոլոր մարդկանց դրդում է, տանում է հանցագործության, որ հանկած ինքը մեայնակ «չդատվի»։ Եթե լինում է սպանություն, այդ սպանության վայրում ներկա գտնվողներին ստիպում են,որ վերցնեն ու նրանք էլ կրակեն զոհի վրա, որ վաղւ մյուս օրը բոլորն իրար հետ դատվեն սպանության հոդվածով»։
«Իմ տպավորությամբ Նիկոլ Փաշինյանն այսօր բոլորին սարքել է իրեն մեղսակից և նրանք ուղղակի տեղ չունեն փախնելու»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան