«Գյումրիի պապիկների» գործով դատական նիստը հետաձգվեց
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, այսօր կայացել է «Գյումրիի պապիկների» գործով դատական նիստը,որը կարճ է տևել։
Դատական նիստին չի ներկայացել որպես մեղադրյալ ներգրավված անչափահաս Հոսիեկ Սարկիսյանի օրինական ներկայացուցիչը։
«Դոմինանտ ներկայացուցիչը քանի որ չի ներկայացել, կցանկանամ լսել Ձեր կարծքիը՝դատական նիստը շարունակելու վերաբերյալ»,- նիստի մեկնարկին հայտարարեց դատավորը։
Կողմերը չառարկեցին դատական նիստը հետաձգելու դատավորի առաջաին։ Արդյունքում՝ նիստը հետաձգվեց։
«Քանի որ օրինական ներկայացուցիչը չի ներկայացել, թեև պատշաճ կարգով դատարանի կողմից ծանուցված է եղել, միաժամանակ նշեմ, որ դատական նիստի վերաբերյալ տեղեկացված է եղել տուժողները, սակայն տուժողի ներկայացուցիչն անցած դատական նիստի դիմում է ներկայացրել, որ վատառողջ լինելու պատճառով չեն կարող հետագա նիստերին մասնակցել։ Ամեն դեպքում, օրինական ներկայացուցիչը չի ներկայացել, դատարանը գտնում է, որ դատական նիստը պետք է հետաձգել»,- հայտարարեց Ռոման Սմբատյանը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 7-ին, ժամը 14։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորը Գյումրու «պապիկների գործով» մերժել է դատախազի բողոքը. փաստաբան
- Փլուզում Գյումրի քաղաքում
- Դատարանը չի փոփոխել Գյումրու ծեծկռտուքի գործով կալանավորված ՀՅԴ-ական 5 երիտասարդների խափանման միջոցը
- Փաստաբանը՝ Գյումրու ծեծկռտուքի գործի մասին
- Գյումրիում դեպքով հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է