Կարսում հայկական պատմական գերեզմանները շարունակում են ավիրել և ոչնչացնել
Թուրք գանձագողերը թիրախավորել են Կարսի քաղաքի Ուչլեր թաղամասում հայկական պատմական գերեզմանները, շարունակում են դրանք ավիրել և ոչնչացնել։
Քաղաքի բնակիչները պահանջում են հնարավորինս շուտ պահպանման տակ վերցնել դրանք։Այդ գրում է ermenihaber-ը՝ հղում անելով «Cumhurriyet» պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ բնակիչների շրջանում որպես հայկական գերեզմանոց հայտնի այդ վայրում խաչի պատկերներով բազմաթիվ գերեզմանաքարեր կան։ Այստեղ է գտնվում նաև հայկական եկեղեցին, որը ևս փլվելու վտանգի տակ է գտնվում։
Թե՛ եկեղեցին և թե՛ գերեզմանները դարձել են գանձ որոնողների թիրախ, ովքեր մեծ փոսեր են փորել այնտեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները