«Հրապարակ». ՔՊ-ում որոշել են՝ Սահմանադրությամբ ընդդիմությանը հասանելիք պաշտոնները չեն յուրացնի, որ դեղին քարտ չստանան
«Հրապարակ» թերթը գրում է.
«Որպեսզի ընդդիմությանը պաշտոններից զրկելու համար միջազգային կառույցներից դեղին քարտ չստանան, ՔՊ-ում որոշել են, որ Սահմանադրությամբ ընդդիմությանը հասանելիք պաշտոնները չեն յուրացնի, չեն խախտի Դոնթի բանաձևը, որով սահմանված է, թե քանի հանձնաժողովի նախագահ և տեղակալ է հասնում իշխանությանը, քանիսը՝ ընդդիմությանը։
Օրերս ՔՊ-ում քննարկել են այդ հարցը և որոշել, որ Արմեն Գևորգյանի և Վահե Հակոբյանի՝ հանձնաժողովների նախագահի լիազորությունները դադարեցնելուց հետո նոր նախագահ չեն ընտրի։ 2 հանձնաժողովում էլ փոխնախագահները ՔՊ-ականներ են՝ նրանք կիրականացնեն նախագահի լիազորությունները։
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում Արմեն Գևորգյանի գործառույթները կփոխանցվեն Վաղարշակ Հակոբյանին, Տնտեսական հարցերի հանձնաժողովում Վահե Հակոբյանի գործառույթները՝ Բաբկեն Թունյանին։ ՔՊ-ն փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծ կներկայացնի։ Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին, կարծիքները բաժանվել են․ մի մասն ասում է՝ զրկելու հիմքեր չկան, նա հաճախել է ԱԺ, նիստեր վարել, բացի այդ՝ վտանգ չի ներկայացնում իրենց համար։
Մյուս մասը կողմ է, որ պատժեն ժամանակին ՔՊ-ից դասալքության համար։ Եվ մի խնդիր էլ կա․ Թովմասյանի տեղակալն ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանն է, որը վերջերս հայտնվեց սկանդալային պատմության մեջ՝ կնոջը ծեծի ենթարկելու դեպքով, կստացվի, որ բռնարարը զբաղվելու է մարդու իրավունքներով։ Հիշենք․ երբ Նաիրա Զոհրաբյանին զրկեցին նախագահի պաշտոնից, նոր նախագահ չընտրեցին, ԼՀԿ-ական փոխնախագահ Անի Սամսոնյանը փոխարինեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան