Վահագն Խաչատուրյանը՝ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության մասին. Հաճելի պատմություններից չէ
Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակվել է հարցազրույցի սղագրությունը։
Պետրոս Ղազարյան - Վերջին թարմ օրինակը՝ Սահմանադրությանը հետևելու Ձեր պարտականությունների հետ կապված, երևի տեսել կամ լսել եք Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
Նախագահ Վահագն Խաչատուրյան - Ես չեմ ուզում հիմա մեկնաբանեմ, որովհետև իրապես այդ լիազորությունները չունեմ: Հաճելի պատմություններից չէ:
Պետրոս Ղազարյան - Խոսքը... տեսեք ինչ ենթատեքստով եմ հարցնում՝ դատական և գործադիր իշխանության անկախության:
Նախագահ Վահագն Խաչատուրյան - Հասկանում եմ: Ես դրա համար չեմ ուզում ավելի մանրամասների մեջ մտնել, որովհետև իրականում իրավապահ մարմինները հիմա զբաղվում են դրանով: Դուք ևս տեղյակ եք: Թող իրենք զբաղվեն, հետո դրանից հետո արդեն առիթ կլինի՝ գնահատականներ կտանք:
Պետրոս Ղազարյան - Շատ խոսակցություններ կային, նաև ընդդիմության կողմից, Ձեր ընտրությունից հետո, որ այ Դուք երբեք չեք հակադրվելու կառավարությանը, իշխանությանը, քանի որ Դուք Փաշինյանի թիմակիցն եք: Այս 100 օրում եղե՞լ է դեպք, որ Դուք կառավարության հետ ունենաք աշխատանքային կոնֆլիկտ, կամ օրենքի հետ կապված, կամ Ազգային ժողովի հետ, ասեք՝ ոչ, համաձայն չեմ:
Նախագահ Վահագն Խաչատուրյան - Հակադրվելն ինքնանպատակ չպետք է լինի: Իրականում իմ բնույթն էլ է այդպես, երբևիցե առանց որևէ հիմնավորման որևէ հարցում հակադրվելն անիմաստ եմ գտնում: Աշխատանքային խոսակցություններ եղել են և՛ Ազգային ժողովի պատգամավորների, և՛ կառավարության ներկայացուցիչների հետ, որոշ հարցեր, որոնք մեր փորձագիտական խումբն, որն աշխատել է որոշ փաստաթղթերի վրա ինչ-որ խնդիրներ է տեսել, որոնք աշխատանքային քննարկման ընթացքում փորձել ենք լուծել, և ստացվել է: Ես կողմնակից եմ այդպիսի աշխատանքի, իսկ այդ աշխատանքը կախված է մեզնից, թե մենք ինչքանով ենք պատրաստ նույն օրենսդրական նախաձեռնություններին նախապես ծանոթանալ, իմանալ և դրանք ոչ թե ընդունելուց հետո դարձնել քննարկման առարկա, այլ մինչ ընդունելն: Ազգային ժողովում կամ կառավարությունում եթե կան որոշումներ, որոնք կարիք կա մեր տեսակետը հայտնենք՝ այդ հնարավորությունն ունենք, նախագծերը ստանում ենք, օրակարգին ծանոթանում ենք: Գտնում եմ, որ եթե իսկապես աշխատանքային հարաբերություններ է ձևավորված, պետք է այդպես էլ պահպանել և դրանով առաջնորդվել, իսկ եթե ուզում եք պարզապես կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել, դա էլ կարող եք անել՝ ուղղակի մի կողմ եք քաշվում, հետո օրենքն ընդունվում է, սկսում եք այդ օրենքի հետ կապված ձեր տեսակետները հայտնել, որ կարող էիք նախապես անել:
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ հանցավոր արդարադատության քավորն է․Վահե Եփրիկյան
- Ավանդական արժեքներից խոսում են մարդիկ, որոնք ավանդական արժեքների հերը անիծեցին․ Ռուբեն Մելիքյան
- Դժվար է ասել Հայաստանում իսկապես քաղաքական կյանք կա՞, թե՝ ոչ․ Արթուր Խաչիկյան
- «Ժողովուրդ». Աղմկահարույց ձայնագրության կարևորագույն հարցերը կարծես տողատակերում են մնում
- ԲԴԽ. Ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության
- Դատախազությունն արձագանքում է Վարդազարյանի հրապարակած ձայնագրությանը
- Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց իր, Ջհանգիրյանի, Միքայելյանի խոսակցության ձայնագրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին