Գետում աղբ թափելու համար քաղաքապետարանը տուգանել է 20 հազար դրամով
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հոսող գետում աղբը թափելու վերաբերյալ արագ տարծված տեսանյութին քաղաքապետարանում ծանոթացել են։
«Հասցեն հայտնաբերվել է և կազմվել է արձանագրություն՝ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 43-րդ հոդվածի պրիմ 1 կետով»,-հայտնեցին քաղաքապետարանից՝ ավելացնելով, որ սահմանվել է 20.000 դրամ տուգանք:
Քաղաքապետարանից հիշեցնում են, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական նախաձեռնություն, համաձայն որի ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կտասնապատկվեն: