Գործադիրը հաստատեց արտակարգ իրավիճակներում հրատապ համարվող շինարարական աշխատանքների գնման կարգը
«Մշակվել է որոշման նախագիծ, որով որաշակի արտակարգ իրավիճակների պայմաններում, միայն կառավարության սահմանած դեպքում, քանի որ ընդհանուր բնույթ այն չի կրելու, առանձին գնումների միջոցով կարողանանք իրականացնել արագ և որակյալ աշխատանք»,-կառավարության նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ զեկուցելով «Մարդկային զոհերի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու մասին» որոշումը:
Նախարարը տեղեկացրեց, որ համապատասխան օրենքն արդեն ընդունվել է և ներկայացվում է այն ապահովող ենթաօրենսդրական ակտը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է.
«Կարգով նախատեսվում է.
- ճանապարհների և տրանսպորտային օբյետների հետ կապված շինարարական աշխատանքների, դրանց ձեռք բերման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման գործընթացները, ներառյալ նախաորակավորման ընթացակարգերը կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից,
- շենքերի և շինությունների հետ կապված շինարարական աշխատանքների, դրանց ձեռք բերման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման գործընթացները, ներառյալ նախաորակավորման ընթացակարգերը կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից:
Նշված կարգի համաձայն պատվիրատուները կազմակերպում են նախաորակավորման գործընթաց, որի համար անհրաժեշտ որակավորման չափաանիշները սահմանվում են սույն կարգով: Նշված գործընթացի արդյունքում հաստատվում են նախաորակավորված մասնակիցների ցուցակները: Իսկ կարիքի առաջացման դեպքում պատվիրատուները հրավեր են ուղարկում այդ ցուցակում ներառված մասնակիցներին, որոնք կարող են հրաժարվել հայտ ներկայացնելուց»:
Հարակից հրապարակումներ`
- «Գորիսի պետական համալսարան»-ի ռեկտոր հաստատվեց Տիգրան Վանդունցը
- Էն պրոբլեմները, որ մենք ունեցել ենք և ունենք, ես դրա արմատը տեսնում եմ 30 տարի ցեխի մեջ կորած փողոցներում. Փաշինյան
- Կառավարությունն իր պահուստային ֆոնդից մոտ 1 մլրդ դրամ կհատկացնի ԱԱԾ-ին
- Կառավարությունն այսօր կհայտարարի օգոստոսի 1-ից հերթական եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան