Կառավարությունն իր պահուստային ֆոնդից մոտ 1 մլրդ դրամ կհատկացնի ԱԱԾ-ին
Գործադիրն այսօր չզեկուցվող հարցերի շարքում ՀՀ ԱԱԾ-ին 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացնի 975,686.3 հազ. դրամ:
«Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ԱԱԾ բնականոն գործունեության իրականացման նպատակով 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ծառայությանը կհատկացվի 975,686.3 հազ. դրամ, որի արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները:
Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը» կետից: Համաձայն նշված կետի` ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, կայունության, հասարակության բնականոն գործունեության կարևորագույն նախապայմաններից է մշտապես կատարելագործվող, արդի մարտահրավերներին դիմակայելու ունակ, տեխնիկական զարգացումներին համընթաց արդիականացվող, համապատասխան որակյալ կադրերով համալրվող և հասարակության վստահությունը վայելող ազգային անվտանգության մարմինների առկայությունը: Հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը»,-ասվում է հիմնավորման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը ևս 2.2 մլրդ դրամ կհատկացնի ոստիկանների աշխատավարձերի և օրը 3 անգամ 3000 դրամով սնվելու համար
- 3 մլրդ դրամ ոստիկանությանը՝ այս ապօրինությունների համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին