Վաղն ավարտվում է միասնական քննությունների 1-ին փուլը
Վաղն ավարտվում է միասնական քննությունների 1-ին փուլը: Այս մասին տեղեկացնում է ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։
«Հունիսի 24-ին դիմորդները հանձնելու են քիմիա և ռուսաց լեզու: Դիմորդների ընդհանուր թիվը հանրապետությունում քիմիայից 1295 է, նախորդ տարի 1081 էր, ռուսաց լեզվից՝ 355 է, 2021-ին՝ 231: Երևանում՝ 470 դիմորդ քիմիա է հանձնելու, 65-ը՝ ռուսերեն: Լոռիում՝ 97-ը՝ քիմիա, 43-ը՝ ռուսերեն: Կոտայքում՝ քիմիա՝ 84, ռուսերեն՝ 24: Շիրակում՝ քիմիա 117, ռուսերեն՝ 30: Սյունիքում՝ քիմիա՝ 56, ռուսերեն՝ 24: Վայոց Ձորում՝ քիմիա 29, ռուսերեն՝ 4: Տավուշում՝ քիմիա 55, ռուսերեն՝ 65: Արագածոտնում՝ քիմիա՝ 47, ռուսերեն՝ 13: Արարատում՝ քիմիա՝ 92, ռուսերեն՝17: Արմավիրում՝ քիմիա՝ 88, ռուսերեն՝ 27: Գեղարքունիքում՝ քիմիա՝ 103, ռուսերեն՝ 23»,- հայտնում է նա:
Հարակից հրապարակումներ`
- Վաղը մեկնարկում են այս տարվա միասնական քննությունները
- Դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել 2 անգամ
- Հրապարակվել են մի քանի առարկաների միասնական քննությունների արդյունքները
- Մեկնարկում են միասնական քննությունները
- Հայաստանի և Արցախի բուհեր ընդունվելու համար դիմորդները կհանձնեն առավելագույնը 2 միասնական քննություն