Ինչ չի կարելի ուտել քնելուց առաջ
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը անքնությամբ տառապող մարդկանց կոչ է անում հրաժարվել շոկոլադ ուտելուց և մարզվելուց: Այդ մասին գրում է Express-ը։
Փորձագետները նշում են, որ միջինում մեծահասակներին անհրաժեշտ է յոթից ինը ժամ քնել, իսկ երեխաներին՝ ինը ժամից մինչև 13 ժամ: Անքնությունից և անհանգստությունից խուսափելու համար անհրաժեշտ է հրաժարվել որոշակի սննդից և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։
Առողջ քնի համար վնասակար ըմպելիքներից բժիշկներն առանձնացնում են ցանկացած ալկոհոլային խմիչք, սուրճ, գազավորված ցանկացած ըմպելիք, էներգետիկ ըմպելիք և թեյ։ Նշվում է, որ կոֆեինը խանգարում է քնելու գործընթացին, ինչպես նաև խոչընդոտում է խորը քնին։
Սննդից մասնագետներն առանձնացրել են շոկոլադը։ Նրանք խորհուրդ են տալիս քնելուց առաջ հրաժարվել շոկոլադից։ Բացի այդ, խորհուրդ է տրվում քնելուց երեք ժամ առաջ սիգարետ չծխել։
Ֆիզիկական վարժությունները նպաստում են ավելի հանգիստ քնի, բայց ոչ բոլոր տեսակի վարժություններն են հարմար դրա համար: Մասնագետները խորհուրդ են տալիս ուժային և կարդիո մարզումներ իրականացնել միայն առավոտյան։ Երեկոյան ավելի օգտակար է յոգան, սակայն այս վարժությունները պետք է անել քնելուց 4 ժամ առաջ։
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի է քնելու ամենավտանգավոր դիրքը
- Դիետոլոգն ասել է, թե ինչ ուտել քնելուց առաջ
- Որոնք են քնելու համար ամենավտանգավոր դիրքերը
- Որովայնի ճարպից ազատվելու համար սննդաբանը խորհուրդ է տալիս քնելուց առաջ խուսափել սմարթֆոններից