Էն պրոբլեմները, որ մենք ունեցել ենք և ունենք, ես դրա արմատը տեսնում եմ 30 տարի ցեխի մեջ կորած փողոցներում. Փաշինյան
«Նախագծով փոփոխություններ են արվել համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագերրում»,-գործադիրի նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նա հայտնեց, որ 4 փոփոխություն է նախատեսվում, որից մեկը խոշոր և ռեֆորմային է:
«Ձեր կողմից ունեինք հանձարարական, որ հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի փաստաթղթային և նախագծման աշխատանքներն անենք այս տարի, որպեսզի շինարարական աշխատանքներն իրականության մեջ սկսվեն ավելի վաղ և վերջապես կարողացանք այդ փոփոխություններին ահսնել»,-Նիկոլ Փաշինյանին դիմեց Սանոսյանը և հավելեց. «Առաջարկվող նախագիծն հետևյալն է, մեր համայնքներն այս տարի մինչև հուլիսի 10-ը սուբվենցիոն հայտերը կներկայացնեն մարզպետարաններ, վերջիններս դրանք մինչև հուլիսի 15-ը կներկայացնեն ՏԿԵ նախարարություն և նախագծերի ներկայացման վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 30-նն է լինելու»:
Ըստ Գնել Սանոսյանի՝ վերջին ժամկետը, որ ծրագիրը կգնա համայնք և մրցույթ կհայտարարվի՝ փետրվարի 1-ը կամ 2-ն է լինելու, բայց կլինեն ծրագրեր, որոնք համայնքներին կփոխանցվեն դեկտեմբերին, որից հետո մրցույթը կհայտարարի և եղանակային բարենպաստ պայմաններում մարտ ամսից հնարավոր կլինի աշխատանքները սկսել:
ՏԿԵ նախարարի խոսքով՝ մյուս փոփոխությամբ սալարկման աշխատանքների հարցում բարձարացվել է կառավարության աջակցության չափը՝ սահմանվելով 50-70%: Համայնքներում պետության համաֆինանսավորման մասնաբաժինը կլինի 50 %, բարձր լեռնային գոտիներում 65 % և սահմանամերձ բնակավայրերում՝ 70%:
Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթի զգալի մասը նվիրեց գյուղական ճանապարների սալապատմանը, դրանց պահպանմանը, փողոցները մաքուր պահելու համար համայնքներում մեխանիզմներ ստեղծելուն:
«Մարդիկ կասեն՝ էս ինչի՞ց են խոսում, հլը նայեք՝ մեր երկիրն ինչ մարտահրավերների առաջ է կանգնած, եկել են բորդյուրի տակ հավաքված ցեխն են քննարկում, բայց ես կարծում եմ, որ այդ բևեռները գենետիկ կապ ունեն, քանի որ ընդհանուր հայացք ու մտածելակերպ է: Էն պրոբլեմները, որ մենք ունեցել ենք և ունենք, ես դրա արմատը տեսնում եմ 30 տարի ցեխի մեջ կորած փողոցներում»,-հայտարարեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նաև գնաճի և մետաղական խտանյութի հարկերի հաշվին ՀՀ բյուջե է մուտքագրվել 40 մլրդ դրամի ավել հարկ
- Կառավարությունն իր պահուստային ֆոնդից մոտ 1 մլրդ դրամ կհատկացնի ԱԱԾ-ին
- Կառավարությունն այսօր կհայտարարի օգոստոսի 1-ից հերթական եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին