Օդի ջերմաստիճանն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում հունիսի 23-25-ին և 27-28-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում հունիսի 23-28-ին կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները