Նաև գնաճի և մետաղական խտանյութի հարկերի հաշվին ՀՀ բյուջե է մուտքագրվել 40 մլրդ դրամի ավել հարկ
«Ձեզ եմ ներկայացնում 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 40 մլրդ դրամով ավելացնելու և դրանք ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ ուղղելու նախագիծը»,-կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նա ասաց, որ պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելին են, քան սկզբնապես նախատեսված էին:
«Հունիսի 21-ի տվյալներով ՀՀ բյուջեի հարկային մուտքերը 911 մլրդ րամ և այն 30%-ով ավելին է քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը և եթե այդ հարկերից նվազեցնենք մետաղական խտանյութերի հարկերի 38 մլրդ դրամը, որը նախորդ տարվա առաջին կիսամյակում դեռևս չէր կիրառվում, և համադրելի դարձնենք նախորդ տարվա հետ, ապա հարկերի աճը կկազմի 25 %»,-ասաց նախարարը:
Նրա կարծիքով՝ այն պայմանավորված է հարկային վարչարարության բարելավմամաբ, երկրորդ նպաստող գործոնը 2021 թվականի արդյունքներով շահութահարկ վճարողների հանրագումարային հարկվող շահույթի ավելի մեծ աճն է եղել, որն ազդել է 2022 թ հարկային եկամուտների մեծության վրա:
Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ հավելյալ մուտքերի երրորդ պատճառը մետաղի խտանյութի համար պետական տուրքի գումարների աճն է եղել, և 2022 թվականի համար նախատեսվել է եղել 50 մլրդ դրամի մուտք, այն դեպքում, երբ այսօրվա դրությամբ արդեն 38 մլրդ դրամի մուտքեր կան:
«Առաջին կիսամյակում ունենք որոշակի ավել գնաճային միջավայր, որն ավելին է, քան բյուջեի հիմքում դրված բազային ենթադրությունները, այն ավելացված արժեքի դեպքում հանգեցնում է բազաների ավելացման»,-ասաց ֆինանսների նախարարը:
Հայտնելով, որ հարկային եկամուտների փաստացի ցուցանիշներն բավարար հիմք են տարվա հարկային եկամուտների ցուցանիշն 40 մլր դրամով ավելացնելու համար՝ Խաչատրյանն ասաց, որ դրանք այս տարի կուղղվեն կրթության ոլորտին և կապիտալ ծախսերին, որոնք պետք է արվեին 2023 թ.-ին :
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն իր պահուստային ֆոնդից մոտ 1 մլրդ դրամ կհատկացնի ԱԱԾ-ին
- Կառավարությունն այսօր կհայտարարի օգոստոսի 1-ից հերթական եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու մասին