ՀՅԴ-ական Արամայիս Մխիթարյանի և Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոցները փոխվել են
Արմավիրի առաջին ատյանի դատարանի որոշմամբ Արամայիս Մխիթարյանի և Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոցները փոխվել են։ Նրանք ազատ են արձակվել գրավի դիմաց։ Այս մասին հայտնում է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Արցախյան երեք պատերազմների մասնակից, դաշնակցական իմ ընկերների նկատմամբ քրեական, իսկ իրականում քաղաքական հետապնդում էր սկսվել պրոիշխանական Մեդիա Նյուզ/Media News կայքում հրապարակված անհայտ ծագման հեռախոսազրույցի արդյունքում»,- գրել է Լիլիթ Գալստյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին խուզարկվել էր ՀՅԴ Արմավիրի գրասենյակը, որի ժամանակ բերման էին ենթարկվել կուսակցության Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մխիթարյանը և անդամ Ալեքսանյանը։
Դատարանը որոշում էր կայացրել 2 ամսով կալանավորել նրանց։
Հարակից հրապարակումներ`
- Մեզնից խլում են մեր հերոսներին, արգելում Մոնթեի նկարները սոցցանցերում հրապարակել... Քրիստինե Վարդանյան
- Ոստիկանությունը խուզարկել է ՀՅԴ Արմավիրի մարզային գրասենյակներն ու դաշնակցականների տները
- ՀՅԴ ԳՄ. Ահաբեկչությամբ, մարդաորսությամբ չե՛ք հաջողի կասեցնել մեր պետականության համար մղվող աննահանջ պայքարը