Երևանում անցկացվել է ձյուդոյի մարզչական սեմինար
Միջազգային օլիմպիական կոմիտեի «Օլիմպիական համերաշխության» ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի և ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի համատեղ ջանքերով Երևանում անցկացվել է ձյուդոյի մարզչական սեմինար: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
«Ձյուդոյի մարզչական սեմինար, որպես այդպիսին, Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Այս տարի այն անցկացնում էր Ուզբեկստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շտուրբաբինը: Սեմինարին մասնակցում էին ինչպես հավաքականների, այնպես էլ մարզադպրոցների 20 մարզիչ: Այն շատ արդյունավետ և կարևոր էր: Հայ մասնագետները մարզչական սեմինարների չեն մասնակցել, միայն Լևոն Գևորգյանն է, ով երկու անգամ մասնակցել է նման միջոցառումների: Շնորհակալ ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին և ձյուդոյի միջազգային ֆեդերացիային՝ նման հնարավորություն ընձեռելու համար»,- ասել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը:
Ձյուդոյի մարզչական սեմինարն անցկացվել է դեկտեմբերի 11-18-ը, Երևանում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան