Մխիթարյանը «Ինտերին» կմիանա առաջիկայում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան, «Ռոմա»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանի բարեհաջող է անցել է նոր՝ «Ինտեր» ակումբ տեղափոխվելու հետ կապված բուժզննումը և շուտով պաշտոնապես կհայտարարվի տեղափոխության մասին։ Այս մասին գրում է sport.ru կայքը։
Հիշեցնենք, որ երեկ հայտարարվել էր՝ Հենրիխ Մխիթարյանը այսօր բուժզննում կանցնի և Միլանի «Ինտերի» հետ կստորագրի երկու տարվա պայմանագիր։ Մխիթարյանի աշխատավարձը նախնական 3,3 միլիոն եվրո է մեկ մրցաշրջանի համար, հավելավճարներով կհասնի մոտ 4,2 միլիոն եվրոյի:
Մինչ «Ինտերը» Մխիթարյանը հանդես է եկել «Ռոմայում»: Հայազգի ֆուտբոլիստը Հռոմի թիմին միացել է 2019 թվականի սեպտեմբերին վարձավճարով, իսկ 2020 թվականի օգոստոսի 31-ին կնքել է մշտական պայմանագիր՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ խզելով պայմանավորվածությունը «Արսենալի» հետ։
«Ռոմայի» հետ Մխիթարյանը հաղթել է Կոնֆերենց Լիգան։ Ընդհանուր առմամբ, հռոմեական ակումբի կազմում կիսապաշտպանը անցկացրել է 65 հանդիպում և դարձել 18 գոլի հեղինակ։ Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին։
Իտալիայի առաջնության 2021/22 մրցաշրջանում «Ինտերը» զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ «Ռոման»՝ վեցերորդը։
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Մխիթարյանն այսօր «Ինտերի» հետ կստորագրի երկու տարվա պայմանագիր
- Իտալիայի փոխչեմպիոնը պայմանագիր կնքեց Հենրիխ Մխիթարյանի հետ
- Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է «Ռոման» փոխարինի «Ինտերով»
- Մոուրինյո. Մենք Հենրիխ Մխիթարյանի հետ երեք տիտղոս նվաճեցինք «Մանչեսթեր Յունայթեդում»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին