«Ոսկե ծիրան»-ի ժյուրիի կազմում է օպերատոր Վլադիսլավ Օպելյանցը
«Ոսկե ծիրան» 19-րդ կինոփառատոնի միջազգային լիամետրաժ ժյուրիի կազմում է օպերատոր Վլադիսլավ Օպելյանցը։ Այս մասին տեղեկանում ենք փառատոնի ֆեյսբուքյան էջից։
Օպելյանցը միաժամանակ՝ Նիկիտա Միխալկովի և Կիրիլ Սերեբրեննիկովի սիրելի օպերատորներից է: Նկարահանել է նրանց վերջին շրջանի բոլոր ֆիլմերը:
Փառատոնային նշանակալի ֆիլմերից բացի Օպելյանցը նկարահանել է 100-ից ավել տեսահոլովակներ, այդ թվում՝ Ալլա Պուգաչովայի, Զեմֆիրայի, Մումիյ Տրոլի և տասնյակ այլ խմբերի և կատարոների համար, որոնցից Գարիկ Սուկաչովը նաև դարձավ իր դեբյուտային լիամետրաժի ռեժիսորը:
«Պետրովները գրիպի մեջ» ֆիլմի համար Օպելյանցը Կաննի 74-րդ կինոփառատոնում արժանացել է լավագույն օպերատորական մրցանակի:
Վլադիսլավ Օպելյանցը լեգենդար օպերատոր Վադիմ Յուսովի աշակերտն է:
Հիշեցնենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է աղմկահարույց կինոնախագծերից մեկի հեղինակ Իլյա Խրժանովսկին
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հատուկ ծրագրով կանդրադառնա 44-օրյա պատերազմին
- «Ոսկե ծիրան»-ի լիամետրաժ ֆիլմերի ժյուրիում է ռեժիսոր, իրավապաշտպան Օրվա Նիրաբիան
- 19-րդ «Ոսկե ծիրան»-ի մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով
- Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը կղեկավարի «Ոսկե ծիրան»-ի այս տարվա լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրին
- «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն կանցկացվի հուլիսի 10-17-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան