Քաղաքական 16:09 23/06/2022 Հայաստան

Այս ԱԺ-ն և կառավարությունը մեկ հոգու թիկնազոր է, ուրիշ ֆունկցիա չունի. Վահե Հովհաննիսյան

«2021 թվականի հունիսի 20-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, մենք ունեինք պատմական մեկ հնարավորություն փակելու պարտության էջը, սակայն մենք այդ շանսից չօգտվեցինք, անորոշ ժամկետով հետաձգեցինք պարտության էջի փակումը»,- «Հայկական օրակարգ. Ընտրություններից մեկ տարի անց» թեմայով քննարկմանն ասաց փորձագետ Վահե Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ այդ էջի փակումը ամենևին չի ենթադրում միանգամից փայլուն, բարգավաճ կյանք, բայց մինչև այդ էջը չփակվի, որևէ կայուն զարգացման մասին խոսք լինել չի կարող։

«600 հազարից ավելի մարդ քվեարկեց այն ուժի օգտին, որ իրեն բերեց պատերազմ, պարտության, իսկ ավելի մեծ հատված մնաց տանը։ Մենք չկարողացանք կամ չուզեցինք հասկանալ աղետի  մասշտաբները, ծավալները, որը մեզ հետ տեղի է  ունեցել։ Մի մասն, այո, չի հասկացել, ինչ է կատարվում։ Ունենք ավելի շատ քաղաքացիներ, որոնք ուղղակի վախենում են անկեղծ  լինել իրենք իրենց առաջ և ասեն, թե ինչ կատարվեց։ Այդ խնդիրն էլ պետք է լուծենք»,- նշեց փարձագետը։

Այնուհետև նա ընդգծեց, թե ինչ որակի իշխանություն ստացավ հայ հասարակությունը հունիսի 20-ից հետո։

«Ըստ իս, ստացանք մեկ հոգու օրենսդիր և գործադիր  թիկնազոր։ Այս Ազգային ժողովը  և կառավարությունը մեկ հոգու թիկնազոր է, ուրիշ ֆունկցիա չունի։ Մեկ հոգու  անձնական շահերի սպասարկման թիկնազորներ են, դրա համար այսօր Հայաստանում ոչ մի բարեփոխում, առաջընթաց չկա, իներցիայով առաջ ենք գնում»,- ասաց Վ. Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, հունիսի 20-ի արտահերթ ընտրության արդյունքում Հայաստանն ունի ոչ էֆեկտիվ իշխանություն, արտաքին ծայրահեղ ռիսկեր, որոնք մեր հասարակությունը չի ընկալում ինչպես մեկ տարի առաջ չէր ընկալում, որ, իսկապես, ամեն րոպե կարող են արթնանալ ու անակնկալ նոր իրողությունների առաջ կանգնել։

«Մենք ունենք ներքին ռիսկեր, լուրջ տնտեսական ռիսկեր, որոնք  ոչ մեկ չի քննարկում, ոչ մեկին չի հետաքրքրում, ունենք շատ բզկտված հասարակություն, որը  ոչ մի լուրջ հաջողության ունակ չէ»,- ասաց փորձագետն ու ընդգծեց, որ այս ամենը դատավճիռ չէ, իրողություն է, որի մասին պետք է պարզ խոսել։

Ըստ նրա, պետք է կարողանալ հանրության տարբեր խմբերի միջև ճիշտ կոմունիկացիոն մեխանիզմներ գտնել։

Վ. Հովհաննիսյանի խոսքով, իշխանության կողմնակից նախկին ընտրազանգվածը, ակնհայտորեն չկա, ինչը ցույց է տալիս սոցիալական հարցումները, իրենց անմիջական շփումները, անտարբերությունը սեփական ճակատագրի, սեփական պետության ճակատագրի նկատմամբ սկսել է փոխվել, շատերն անհանգիստ են, հասկանում են ռիսկերը։

«Ինչ անել։ Մեղմել ներհանրային չարությունը։ Լուծման բանալին միջընտրազանգվային երկխոսության մեջ է։ Մենք պետք է կարողանանք իրար լսել, ինչքան էլ դժվար  է, լսել տեսակետներ,  հարգել դրանք ու գտնել համատեղ լուծումներ։ Պետք է նոր ասելիք, նոր տեսակետներ, նոր միավորումներ։ Չպետք է վախենալ նորից»,- ասաց Վ.Հովհաննիսյանը՝ միաժամանակ հավելելով, որ պետք չէ նոր մարդկանց հորինել, կամ նորը չի նշանակում լուսնից իջեցնել մարդկանց։

«Ունենք փորձ, գիտելիք, տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ուղղակի նոր ձևաչափեր ու ասելիք է պետք»,- ասաց փորձագետը։

Իր խոսքի վերջում նա կրկնեց՝ անցած տարի պարտավոր էին փակել պարտության էջը, դա չի արվել, հետևապես թիվ մեկ խնդիրը որպես  պետություն, հասարակություն, այդ էջը փակելն է։

«Դա հնարավոր է միայն ու միայն նոր իշխանությամբ, դրանից հետո նստել ու  խոսել որն է  այն ծրագիրը, որով պետք է առաջ գնալ՝  հարևանների, թշնամիների, միջնորդների հետ բանակցելով, ուժեղանալով։ Սա է մեր թիվ մեկ օրակարգային խնդիրը»,- ասաց փորձագետ Վահե Հովհաննիսյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}