Կապիկի ծաղիկը ուզում են դարձնել համավարակ
Առողջապահության համաշխարհային ցանցը (WHN) կոչ է անում կապիկի ծաղիկը բռնկումը հայտարարել է համավարակ։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում։
m24.ru-ն գրում է, որ կազմակերպության տվյալներով, մինչ օրս 58 երկրներում գրանցվել է կապիկի ծաղիկի 3417 հաստատված դեպք։ Այն արագորեն տարածվում է մի քանի մայրցամաքներում։
Կազմակերպությունը երկրներին և համաշխարհային առողջապահական մարմիններին կոչ է արել անհապաղ և արդյունավետ գործողություններ ձեռնարկել:
«Բռնկումը չի դադարի առանց համաձայնեցված գլոբալ գործողությունների: Նույնիսկ մահացության շատ ավելի ցածր մակարդակի դեպքում, քան ծաղիկի, եթե միջոցներ չձեռնարկվեն շարունակական տարածումը կասեցնելու համար, միլիոնավոր մարդիկ կմահանան, իսկ շատերը կկուրանան և ձեռք կբերեն հաշմանդամություն», - ասվում է ուղերձում:
Ընդգծվում է, որ եթե նախապես միջոցներ ձեռնարկվեն, ապա հնարավոր կլինի նվազագույն ջանքերով վերահսկել բռնկումը և կանխել իրավիճակի վատթարացումը։ WHN-ը խորհուրդ է տալիս սկսել հանրությանը իրազեկել ախտանիշների մասին, ընդլայնել թեստավորման հասանելիությունը։
Առողջապահական ցանցը նշել է, որ մինչ այժմ դեպքերի մեծ մասը եղել են մեծահասակների մոտ, սակայն երեխաների շրջանում հիվանդության ցանկացած տարածում կհանգեցնի շատ ավելի ծանր դեպքերի և ավելի շատ մահերի։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիայում մեկ շաբաթվա ընթացքում կապիկի ծաղիկով վարակվելու դեպքերի թիվն աճել է 27%-ով
- Լիբանանում հայտնաբերվել է կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը
- Ուժեղացված հսկողություն Հայաստանի սահմանակետերում` ընդդեմ կապիկի ծաղիկի ներթափանցման
- Վրաստանում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
- ԱՀԿ-ն գիտնականների խնդրանքով կվերանվանի կապիկի ծաղիկի վիրուսը
- Կանադայում կապիկի ծաղիկի դեպքերը հասել են 112-ի
- Նախազգուշացում ճանապարհորդներին՝ կապիկի ծաղիկ հիվանդությունից խուսափելու համար
- Ռուսաստանում փորձարկում են կապիկի ծաղիկի դեմ նոր պատվաստանյութը
- Հնարավոր է կապիկի ծաղիկը հասել է Վրաստան
- Հայաստանը չի դիմել ՌԴ-ին կապիկի ծաղիկի թեստեր ձեռք բերելու համար
- ԱՀԿ-ում գնահատել են կապիկի ծաղիկի գլոբալ համաճարակի հավանականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան