Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2022-2023» ծրագրի մրցույթի արդյունքները
Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ
իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2022-2023» ծրագրի մրցույթի արդյունքները։ Այս մասին հայտնում են Ակբա բանկից։
«Մրցույթի ընթացքում հաշվի են առնվել հայտատուների՝ սերտիֆիկացման պարագայում օրգանական
արտադրանքի արտահանման հեռանկարներն ու պրոդուկտի նկատմամբ հետաքրքրության աճը, ծրագրերի բնապահպանական ազդեցությունը, ծրագրերի կարճատև ու երկարատև նպատակները, մոտիվացիան, ռիսկերը:
Այս տարի ծրագրի աջակցությամբ սերտիֆիկացում կստանա 9 ՓՄՁ և անհատ տնտեսավարող։
«Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2022-2023» ծրագրի մրցույթի հաղթող
տնտեսավարողներն են՝
1. Անի Ասատրյան (ջերմատնային տնտեսություն)
2. Մկրտիչ Հովսեփյան (մեղվաբուծություն)
3. Լևոն Հակոբյան (հատապտուղների մշակություն)
4. Հրահատ Սիմոնյան (մեղվաբուծություն)
5. Խորեն Սուքիասյան (թեյերի, չրերի արտադրություն)
6. Հայկազ Գասպարյան (մեղվաբուծություն)
7. Վազգեն Մանուկյան (պարարտանյութերի արտադրություն)
8. Գրիգոր Ավետիսյան (ելակի մշակություն)
9. Սամվել Միրզախանյան (մեղվաբուծություն)
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն Ակբա բանկը և NABU-ն համատեղ
իրականացնում են 2015թ.-ից։ Ծրագրի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման խթանումն ու ոլորտի արտադրողներին օժանդակելն է»,- նշված է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Ակբա Լիզինգ. Լիզինգային շուկայի առաջինն ու առաջատարը վերաբրենդավորվեց
- Ակբա Լիզինգ. ձեռքբերումների ճանապարհով
- «Երևանի գինու օրերը». հայկական գինին՝ Ակբա բանկի և Վիզայի հետ միասին
- Անցկացրե՛ք «Երևանի գինու օրեր»-ն Ակբա բանկի և Վիզայի հետ
- Ակբա բանկը վճարել է ավելի քան 3,3 միլիարդ ՀՀ դրամի շահութաբաժին
- Ակբա. Սուբսիդավորմամբ լիզինգ՝ սկսած փաստացի 0% տոկոսադրույքից
- Բանկային համակարգի առաջատար հարկատուն Ակբա բանկն է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում