Արսեն Բաբայան. ՀՔԾ-ն այդպիսով իմ նկատմամբ կատարել է հանցագործություն
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավաբան, ընդդիմադիր գործիչ Արսեն Բաբայանը գրում է.
«Քիչ առաջ ավարտվեց ինձ ու Արա Բաբլոյանին վերաբերվող քրեական գործի հերթական դատական նիստը:
Հիշո՞ւմ եք, որ ասում էի հենց սկսվի քրեական գործի նյութերի հետազոտումը շատ հետաքրքիր հանգանանքներ է բացահայտվելու:
Այսօր այդպիսի առաջին բացահայտումն արեցի: Քրեական գործի նյութերից ակնհայտ է դառնում, որ ՀՔԾ-ն մինչև ինձ հարցաքննելը, անգամ մինչև ինձ հարցաքննության հրավիրելը, արդեն իմ նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց էր ընտրել: ՀՔԾ-ն այդպիսով իմ նկատմամբ կատարել է հանցագործություն:
Այս դեպքի բացահայտման նպատակով դատարանը նիստի ընթացքում դիմեց մեղադրողին, որպեսզի վերջինս քրեադատավարական ընթացակարգով դեպքին ընթացք տա, քննություն կատարվի և արդյունքների վերաբերյալ տեղեկացնի դատարանին»։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը վերացրել է Արա Բաբլոյանի խափանման միջոցը
- Արա Բաբլոյան. Չթուլացնելու մեր ռազմական ու բժշկական ճակատները
- Արա Բաբլոյանին թույլատրվեց որոշ ժամանակով մեկնել երկրից