Բայդենը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի անունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի անունը։ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնի համար նա առաջադրել է Քրիստինա Քվեյնի թեկնածությունը։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Սպիտակ տան պաշտոնական էջից։
Քրիստինա Քվեյնը (ծնվ. 1965 թ., հունվարի 15) մինչև 2020 թ. հունվարը եղել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը։
Մինչ Ուկրաինա մեկնելը, Քվեյնը 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլը աշխատել է Փարիզում Միացյալ Նահանգների դեսպանատանը որպես փոխդեսպանի պաշտոնակատար և տնտեսական հարցերով նախարարի խորհրդական:
Արձագանքելով այս լուրին, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրել է.
«Քրիստինա Քվեյն: Նախկին դեսպանն է Ուկրաինայում, աշխատել է հիմնականում ԵՄ ուղղությամբ, սպասարկել է տնտեսական ոլորտները: Աշխատել է Մոսկվայում, Բրյուսելում: Դրանից զատ աշխատել է պետդեպում, անվտանգության խորհրդում:
Ռազմական ինստիտուտի շրջանավարտ է:
Թեկնածությունը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից, հավանաբար սեպտեմբերին»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրապարակել է նաև Կամբոջայում, Զիմբաբվեում, Տաջիկստանում, Կոնգոյում, Նամիբիայում դեսպանների թեկնածուների անունները։
Հիշեցնենք, որ 2019թ. փետրվարի 19-ին Լին Թրեյսին երդմամբ ստանձնեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը։