Բայդենը խոստովանել է, որ հակառուսական պատժամիջոցները հարվածել են ԱՄՆ-ին
ԱՄՆ-ը և Եվրոպան գիտեին, որ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանում չէր կարող անհետևանք անցնել էներգետիկ շուկայի համար, ասել է նախագահ Ջո Բայդենը բենզինի գների աննախադեպ թանկացման վերաբերյալ ժողովրդին ուղղված հատուկ ուղերձում, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ռուսաստանն աշխարհի խոշորագույն նավթ արդյունահանողներից մեկն է, մենք դադարեցրել ենք նավթի մատակարարումները ԱՄՆ, և մեր գործընկերներըԵվրոպայում նույնն են արել՝ իմանալով, որ մեզ սպասվում է բենզինի գների բարձրացում»,- ընդգծել է Բայդենը։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Վաշինգտոնը կարող է «փակել աչքերը» Ռուսաստանի գործողությունների վրա և դրանով իսկ խուսափել վառելիքի գների ռեկորդային աճից։
«Կարծում եմ, որ դա սխալ կլիներ, ես այդպես էի կարծում այն ժամանակ և այդպես եմ կարծում հիմա»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Արդյունքում Բայդենը խոստովանել է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության սկզբից ի վեր ԱՄՆ-ում բենզինի գներն աճել են միջինը երկու դոլարով, իսկ այլ երկրներում՝ ավելի։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ԵՄ-ին տանում են տնտեսական և աշխարհաքաղաքական աղետի. եվրապատգամավոր
- Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնասել են ամբողջ աշխարհին. վերլուծաբան
- ԵՄ-ն հաստատեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան