Թուրքիան դիտարկում է Eurofighter Typhoon-ի ձեռքբերումը, եթե ԱՄՆ-ը հրաժարվի F-16-ների վաճառքից. Star
Թուրքիան դիտարկում է Eurofighter Typhoon կործանիչներ գնելու հարցը, եթե ԱՄՆ-ն չցանկանա Անկարային F-16 վաճառել։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է թուրքական Star թերթը։
«Քանի դեռ թուրքական ազգային կործանիչը շահագործման չի հանձնվել, Թուրքիան կարող է ձեռք բերել Eurofighter Typhoon-ը որպես միջանկյալ լուծում, եթե ԱՄՆ-ը հրաժարվի F-16 տրամադրել», - ասել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարը։
Թերթի տվյալներով, նա մայիսին այցելել է Մեծ Բրիտանիա, որը Eurofighter կոնսորցիումի հիմնական արտադրողն է, և հանդիպել թագավորական ռազմաօդային ուժերի հրամանատարի հետ։ Թուրք գեներալը Բրիտանիայում ուսումնասիրել է Typhoon ռազմական ինքնաթիռները։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան