Մշակույթ 17:10 23/06/2022 Հայաստան

Տեղի է ունեցել քաղաքական միջամտություն, որը համարժեք է պատմության հակահայկական խմբագրմանը. Լիլիթ Սարգսյան

Մոսկվայի Արևելքի պետական թանգարանում հունիսի 8-ին բացվել է «Էդմոնդ Պետրոսյան: Միստերիա Լեռնային Ղարաբաղից» խորագրով ցուցահանդեսը՝ ներկայացնելով արցախցի նկարիչ Էդմոնդ Պետրոսյանի 60 կտավներ։  Մոսկվայի հայկական թանգարանի կայքում գրված է, որ հունիսի 14-ին Արևելքի թանգարանի կայքում հայտնաբերել են՝ նկարչի ցուցահանդեսի անվանումը փոխվել է՝ «Էդմոնդ Պետրոսյան. Միստերիա», այսինքն՝ «Լեռնային Ղարաբաղ»-ը (Արցախի Հանրապետություն.-խմբ)  հանվել է։ 

Ցուցահանդեսի համադրող Լիդիա Ռոսլավցևան Rusarminfo-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ցուցահանդեսի խորագիրը փոխելու որոշումը կայացվել է պաշտոնական բացման՝ հունիսի 7-ի երեկոյան։

«Ես դրան չեմ մասնակցում, քաղաքականության հետ ոչ մի կապ չունեմ։  Տնօրենը որոշել է իր ինչ-որ նկատառումներից ելնելով փոխել անվանումը»,- ասել էր նա։

Արևելքի թանգարանի գլխավոր տնօրենի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր Իլյա Զայցևը Rusarminfo-ին ասել է, որ նկարչի ծագումը Լեռնային Ղարաբաղից  (Արցախի Հանրապետություն.-խմբ) տվյալ դեպքում նկարչության որակի և ընկալման վրա ոչ մի կերպ չի ազդում։ Նա նշել է, որ  ցուցահանդեսի խորագիրը փոխելու որոշումը քաղաքական ենթատեքստ չունի։

Արվեստի քննադատ և համադրող Լիլիթ Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում  Արևելքի պետական թանգարանի այդ քայլը որակեց որպես հակահայկական, հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված արշավի ևս մեկ ամոթալի ու ցավալի վկայություն։

«Մեծ ցավ եմ ապրում Մոսկվայի Արևելքի թանգարանի պես մի պատկառելի կառույցի համար, որն ենթարկվում է քաղաքական խաղերին, հետն էլ կոչ անում հայամետ լրագրողին՝  քաղաքականությունը չբերել արվեստ։ Բայց իրականում հենց իրենք են ենթարկվում ու բերում»,- ասաց նա։

Արվեստի քննադատի խոսքով, դեռևս 1918 թ. հիմնադրված Արևելքի թանգարանը ՌԴ կարևորագույն ու նշանավոր թանգարաններից է, որն, ի թիվս այլ ազգերի արվեստի հարստագույն հավաքածուի, տիրապետում է նաև հայ արվեստի հրաշալի ստեղծագործությունների. «Այն հայ-ռուսական մշակութային, գեղարվեստական  համագործակցության կարևորագույն օջախներից մեկն է, իսկ այդ համագործակցությունը առաջին հերթին մշակութային և հումանիստական հենքի վրա պետք է կառուցվի: Մշակութային համագործակցությունը պետք է նպաստի քաղաքական համերաշխությանը, ժողովուրդների բարեկամությանը և պատմական ճշմարտությունների հաստատմանը: Ռուսաստանյան միջավայրում հայ կերպարվեստը միշտ բարձր նշաձողին է եղել և չի ընկալվել որպես կոլոնիալ կամ գավառական:

Մենք հպարտությամբ ենք միշտ համագործակցել ռուսաստանյան մշակութային կառույցների հետ: Ես ինքս մոտ երեք տարի առաջ Արևելքի թանգարանի հետ համագործակցելու մի գեղեցիկ առիթ եմ ունեցել, երբ այնտեղ մեծ հաջողությամբ անցկացվեց Մարիամ Ասլամազյանի հոբելյանական ցուցահանդեսը՝ կատալոգի ներածական տեքստն եմ հեղինակել, հետագայում էլ համագործակցության ծրագրեր ունեմ, բայց հիմա տարակուսած եմ…»։

Նա նախ մանրամասն անդրադարձավ խնդրին մասնագիտական տեսանկյունից։

«Եկեք նախ հասկանանք «միստերիա» բառի և ցուցահանդեսի խորագրի իմաստը։ Շատ կարևոր է սկզբնական, հեղինակային անվանումը։ Այս առթիվ մշակույթի նախարարին հարց հղած լրագրողը «միստերիան» հայերենով ներկայացրեց որպես «առեղծված», սակայն բառի իմաստը շատ ավելի խորն է ու լայն և հենց նա՛ է արտահայտում արցախցի նկարչի հեղինակային մտահղացումը։

Միստերիաները դեռևս անտիկ, այնուհետև միջնադարյան թատերային մշակույթներից եկած երևույթ են: Միստերիան նշանակում է  «սրբազան թատերական գործողություն» և կապված է ծիսականության հետ: Շատ ժամանակակից արվեստագետներ, որոնք ուզում են իրենց պատկերներին առանձնահատուկ, սրբազան նշանակություն տալ, օգտագործում են «միստերիա» բառը փոխաբերական իմաստով։

Եթե խորագրից հանում ենք «Լեռնային Ղարաբաղ» (Արցախի Հանրապետություն.-խմբ) անունը, մնում է միայն «միստերիան» ու ստացվում է մի անորոշ, լղոզված բան։ Մինչդեռ, ամբողջական անվանումը՝ «Միստերիա. Լեռնային Ղարաբաղ», կոնցեպտուալ նշանակություն ունի, ամբողջովին արտահայտում է  հեղինակի մտահղացումը, ով իր հայրենիքի՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն.-խմբ) պատումը ներկայացնում է որպես մի սրբազնագործություն: Անգամ եթե Լեռնային Ղարաբաղի փոխարեն որևէ այլ աշխարհագրական անվանում լիներ, թեկուզ «Փարիզ», միևնույն է, այն կոնցեպտուալ նշանակություն կունենար»։

Խոսելով հարցի քաղաքական ասպեկտի մասին, Լիլիթ Սարգսյանը մեջբերում արեց թանգարանի փոխտնօրենի ելույթից, ով կոչ է անում կենտրոնանալ ոչ թե քաղաքական խնդիրների, ոչ թե նկարչի ազգային պատկանելիության վրա, այլ արվեստի, ապա նշեց. «Նրա խոսքն ինձ հիշեցրեց քաղաքական գործիչների, մասնավորապես  հմուտ դիվանագետների, եզոպոսյան նենգ խոսքը, որոնք սուր հարցերը շրջանցում ու շրջում են զրուցակցի դեմ այնպես, որ նրան ծուղակն են գցում: Նրա ասածն այն էր, թե՝ ցուցահանդեսը լուսաբանելու փոխարեն ինչի՞ հետևից եք ընկել։ Բայց, ի պատիվ «Ռուսարմինֆո»-ի լրագրողի, ով հարցազրույց էր վերցնում թանգարանր փոխտնօրենից, պետք է ասել, որ նա  բնավ չընկավ ռուսական ծուղակը: Պատմական գիտությունների պատկառելի դոկտորն այսպիսով նաև իր մասնագիտական խղճին է դեմ գնում»։

Լ.Սարգսյանը նաև նշեց, որ ցուցահանդեսի համադրողը պատասխանատվությունն իր վրայից գցել է ու հղում արել թանգարանի տնօրենին՝ ասելով, որ ցուցահանդեսի բացման  նախօրեին տնօրենը խմբագրում կատարեց, հանեց «Լեռնային Ղարաբաղ» (Արցախի Հանրապետություն.-խմբ) անվանումը։

«Սա կոպտագույն մասնագիտական  խախտում է. որևէ տնօրեն իրավունք չունի օգտագործելու իր վարչական ռեսուրսը և միջամտելու կուրատորի աշխատանքի և հեղինակի ստեղծագործության մեջ: Սա նշանակում է, որ ցուցահանդեսի կուրատորն իր տեղում չի և առհասարակ, սա ավտորիտար բարքերի վառ արտահայտություն է և պարզապես նենգություն,- ասաց արվեստի քննադատը՝ ավելացնելով, որ է՛լ ավելի զարհուրելի է «Ստեփանակերտ» անվանումին կամայականորեն ավելացնել ադրբեջանական «Խանկենդին», որի մասին նույնպես վկայում են լրատվամիջոցները։

«Սա առավել քան ցցուն ապացույց է այն բանի, որ տեղի է ունեցել քաղաքական միջամտություն և խմբագրում, որը համարժեք է հայկական մշակութային ժառանգության հետքերի ոչնչացմանը և պատմության հակահայկական խմբագրմանը: Սա է՛լ ավելի ստոր ու հակամարդկային արարք է նաև այն առումով, որ նկարիչը ողջ չէ և խախտվել է հանգուցյալի մտավոր սեփականության հեղինակային իրավունքը»,- նշեց նա։

Լիլիթ Սարգսյանի խոսքով, որևէ մեկը, որևէ պաշտոնյա չի կարող հաստատել, որ Ադրբեջանի կողմից պահանջ է եղել հանել Լեռնային Ղարաբաղ (Արցախի Հանրապետություն.-խմբ) անվանումը ցուցահանդեսի խորագրից, իսկ Ստեփանակերտը ներկայացնել որպես «Խանկենդի». «Թեպետ և փաստերն առավել քան ակնառու են, սակայն փաստացի երբեք չենք բացահայտի դա և ես իրավասու չեմ դա պնդել, լավ կլիներ՝ իրավասու մարմինները արձագանքերին՝ դեսպան, մշակութային կցորդ…»:


(Լուսանկարը՝ www.armmuseum.ru կայքից)

Էդմոնդ Պետրոսյանը ծնվել է 1948 թվականին Շուշիում։ Սկսել է նկարել 1980-ականներից, հանդես է եկել «Դիկեն» կեղծանվամբ։

Նկարչի աշխատանքները գտնվում են աշխարհի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում, հիմնականում հայկական սփյուռքի ներկայացուցիչների, ինչպես նաև ռուսական մի շարք թանգարաններում, նաև հաջողությամբ վաճառվում են աճուրդներում և ձեռք են բերվում տարբեր երկրների մասնավոր կոլեկցիոներների կողմից:
2014 թվականին ունեցել է իր առաջին անհատական ցուցահանդեը Մոսկվայի АртНаив պատկերասրահում։

Էդմոնդ Պետրոսյանը մահացել է 2019 թվականին։

Լուսանկարները՝ www.wpolitics.ru կայքից։ 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}