Ղազարյան. Ու սա կատարվում է այն իշխանության օրոք, ովքեր ճղճղում ու ծղրտում են զինվորից գողացած «տռուսիկներից»
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է.
«Զինվորի հասանելիքը` վաճառքում
Եթե որևէ խանութ ներկայացնում է նման առաջարկ, նշանակում է, որ գոյություն ունի նաև դրա պահանջարկ։ Այդ ապրանքների գնորդը կարող են լինել միայն նորակոչիկների և զինծառայողների ծնողները։ Սրանից լավ ապացույց գոյություն չունի, թե ինչ է կատարվում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ չունեցող, Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի կողմից ղեկավարվող բանակում։
Փաստորեն, Ալիևը սրանց արգելել է ոչ միայն սպառազինություններ ձեռք բերել, այլև զինվորների համար ներքնաշորեր, սննդի և հիգիենայի պարագաներ։ Ու սա կատարվում է այն իշխանության օրոք, ովքեր, Գագիկ Մելքոնյանի կողքը նստած, մինչև հիմա ճղճղում ու ծղրտում են զինվորից գողացած «տռուսիկներից» ու «տուշոնկաներից»»։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Նազարյան. Մի անգամ զինվորին ելակ տվեցիք, հազարներով սպանեցիք։ Հիմա ի՞նչ եք ուզում անել
- «Կլուբնիկային ռեֆորմի» ողջ արշավը վարի գնաց. Տիգրան Աբրահամյան
- Նա որը խոսում է կոնֆետներ ճանկռելու, ելակ բաժանելու մասին, այ էսպես է պահում Հայաստանի ազգային բանակը. Դավիթ Գրիգորյան