ԵՄ-ին անդամակցությունն ու աջակցությունը կարևոր նախապայման են Վրաստանի սուվերեն շահերի պաշտպանության համար
Վրաստանի էթնիկ և կրոնական համայնքները ներկայացնող ակտիվիստներն արձագանքել են ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու գործընթացին։ Այս մասին գրում է «Ալիք մեդիան»՝ հղում անելով սոցիալական արդարության կենտրոնին:
Տեղեկության համաձայն՝ տարբեր տարածաշրջաններից, տարբեր էթնիկ և կրոնական համայնքներից «Համերաշխության հարթակի» շուրջ համախմբված ակտիվիստները խոստանում են ձայն բարձրացնել, որպեսզի Եվրոպական գործակալությունները, Վրաստանի կառավարությունը և շահագրգիռ կողմերը կարողանան լսել և հաշվի առնել Վրաստանի եվրոպական ապագայի վերաբերյալ նրանց տեսլականներն ու տեսակետները:
«Ուզում ենք պարզ և ընդգծված նշել, որ եվրոպական վեկտորը և Վրաստանի ապագան
քաղաքացիական հավասարության, ազգամիջյան համերաշխության և ներառական
հասարակության կառուցման հիմնական երաշխավորներն են։ Այսօր, ինչպես երբեք,
Վրաստանում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը և մեր
եվրոպական ընտրությունը կախված են միմյանցից։ Մենք հավատում ենք, որ մեզ համար
եվրոպական ինտեգրումը նշանակում է համակարգային անարդարություններին վերջ դնելու,
կառուցվածքային խտրականության վերացման և մեկուսացման հաղթահարում»,- ասված է հայտարության մեջ:
Ըստ նրանց՝ ԵՄ-ին անդամակցությունն ու աջակցությունը կարևոր նախապայման են Վրաստանի սուվերեն շահերի պաշտպանության ու անվտանգության համար, և հատկապես Ուկրաինայում դաժան պատերազմի ֆոնին Ռուսաստանի կողմից բխող սպառնալիքների մասշտաբների համաձայն,որքան կարևոր է Վրաստանի համար գործընկերներից անվտանգության երաշխիքներ ստանալը.
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին