Բանկերն այսօր դոլարը գնում են միջինը 404.12 դրամով, վաճառում՝ 411 դրամով
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել։
Rate.am կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ բանկերը ժամը 09:30-ի դրությամբ դոլարը գնում են միջինը
404.12 դրամով (արժեզրկվելով 2.28 դրամով), վաճառում՝ 411 դրամով:
Եվրոն արժեզրկվել է 3.75 դրամով. միջին փոխարժեքը բանկերում սահմանվել է 422.50 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 435 դրամ։
Ռուսական ռուբլին արժևորվել է 0.13 դրամով։ Մասնավորապես, միջին առքը կազմում է 6.94 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 7.70դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան