Կառավարությունն այսօր կհայտարարի օգոստոսի 1-ից հերթական եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու մասին
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կընդունի որով կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների երեք ամիս ժամկետով վարժական հավաքներ: Այն կտևի 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը:
Ըստ որոշման նախագծի՝ վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 1444 քաղաքացու, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայա-կան կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն ապրիլի 15-ից կհայտարարի վարժական հավաքներ
- Օգոստոսի 25-ից մեկնարկում են եռամսյա վարժական հավաքներ
- Սեպտեմբերի 15-ից մեկնարկում են պահեստազորայինների վարժական հավաքներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան