Նոյեմբերի 9-ից հետո պաշտոնական տվյալներով մենք արդեն ունենք 124 զոհ․ Արամ Վարդևանյան
«Այս օրերի ընթացքում, երբ մենք դուրս ենք եկել պայքարի, մենք բոլորս գաղափարակիցներ ենք, իրավիճակը ճշգրիտ գնահատողներ ենք՝ բոլոր ոլորտներում»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքին ասաց «Հայաստան» խմակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա նաև առաջարկեց երկխոսություն ունենալ այն քաղաքացիների հետ ,որոնք դեռ տան են և պայքարին միանալու հարցում երկմտում են։
Պատգամավորը հիշեցրեց, թե օրվա իշխանություններն ինչ էին խոստանում Արցախի, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։
«Ձեզ ասում էին՝ Արցախը Հայաստան է և վերջ», դրանից հետո բերեցին ողբերգություն, բայց ձեզ խոստացան,որ Շուշին ու Հադրութը դեօկուպացիա են անելու, որ Արցախի ինքնորոշման իրավունքից նահանջ չեն անելու, որ ԵԱՀԿ Մինսկի ձևաչափը պահպանելու են։ Ժողովուրդ ջան, ձեզ խաբել են։ Այս մարդիկ անում են ամեն ինչ, որ Արցախից հրաժարվեն։ Մեր սրբազան հող ու ջրից հրաժարվեն»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Վարդևանյանը նշեց, որ խոստանում էին հարաբերություններ՝ առանց նախապայմանների։
«Ոչ մի նախապայման չեն ունենալու Թուրքիայի հետ, փորձելու են հարաբերություն կառուցել։ Դա էլ են խաբել, որովհետև հենց իրենք են ընդունում, որ կան նախապայմաններ, որ թուրքը պայման է դնում հայի առաջ։
Այս ամեն ինչից հետո, ձեր ցավը տանեմ, դուք ո՞ւր եք տատանվում։ Այս իշխանությունը բերել ու բերելու է աղետ։ Գիտե՞ք,որ Նոյեմբերի 9-ից հետո պաշտոնական տվյալներով մենք արդեն ունենք 124 զոհ։ 124 կյանք․․․»,- ավելացրեց քաղաքական գործիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան